Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Պետրոսյանի դատը կոնվենցիայի խախտումներով է ընթանում

Պետրոսյանի դատը կոնվենցիայի խախտումներով է ընթանում
21.05.2014 | 12:42

Վարդան Պետրոսյանի դատն ընթանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Այս մասին այսօր հայտարարել է դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Մարի Լոռ Դոզեն: Վերջինս նշել է, թե կոնվենցիայի խախտում է, երբ մարդուն մեղադրում են մի բանի համար, որի համար նախկինում չեն մեղադրել: Փաստաբանը նկատի է ունեցել երեկ տեղի ունեցած դատական նիստը, երբ դատարանը որոշում է կայացրել քննություն անցկացնել Վարդան Պետրոսյանի` դեպքի օրը հարբած լինելու վարկածի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ ավելի վաղ Պետրոսյանն անցել է ալկոհոլի առկայության վերաբերյալ քննությունը: Արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը հարբած չի եղել: Ֆրանսիացի փաստաբանը նշել է, որ կոնվենցիայի խախտում է նաև, երբ մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգում են` առանց պարզաբանելու, թե ինչ պատճառով և որքան ժամանակով:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի մեջ, որի արդյունքում մահացել են Էդվարդ և Էդգար Հակոբյանները, Տաթևիկ Հակոբյանը ստացել է առողջության համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, Էմմա և Արթուր Հակոբյանները` միջին ծանրության վնասվածքներ:

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ