ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ձյուն գա ճանապարհներիդ, Մաքսային միություն

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ձյուն գա ճանապարհներիդ, Մաքսային միություն
24.11.2013 | 14:56

Ազգովի պատրաստվում ենք դիմավորել աշխարհի կեսի տիրոջը, Գյումրիում մի այլ կարգի եռուզեռ է, Կիևը թքում է սեփական վարչապետի ճակատին, Յուլիան սպառնում է սպանել Յանուկովիչին, ԵՄ-ն ապշահար դիտում է, թե ինչ է կատարվում Պուտինի ՄՄ-ում, իսկ ես երկու օր անց ՄՄ-ից պատրաստվում եմ գնալ ԵՄ մտել պատրաստվող հարևան Վրաստան՝ մեքենայի անվադող գնելու համար: Այստեղ են ասել՝ ձյուն գա ճանապարհներիդ, ՄՄ…

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ