Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՀԱԿ երիտասարդների բողոքի ակցիան` մայիսի 31-ին

ՀԱԿ երիտասարդների բողոքի ակցիան` մայիսի 31-ին
27.05.2013 | 13:00

Մայիսի 31-ին՝ Երևանում, ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում կկայանա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգում մի քանի հարցեր կան` ազատազրկման այլընտրանքների խթանումը, ծնողական արձակուրդը որպես գենդերային հավասարության խրախուսման միջոց, Եվրոպայի խորհրդի բյուջեն ու դրա առաջնահերթությունները:
Այսօր առավոտից Ֆեյսբուք սոցիալական ցանցում բողոքի ցույցի հրավեր է տարածվում, ըստ որի, ՀԱԿ կուսակցության երիտասարդական միությունը մայիսի 31-ին՝ ժամը 13:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց կանցկացնի բողոքի ակցիա: Բողոքի ակցիայի նախաձեռնողները համարում են, որ «Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավուքների ոտնահարման պատճառներից մեկը հանդիսանում է վերնոշյալ երևույթների նկատմամբ միջազգային հանրության` տվյալ դեպքում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքը»:
Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 8-ին վճռաբեկ դատարանը մասնակի բավարարեց ՀԱԿ չորս ակտիվիստների` Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Տիգան Սռաքելյանի փաստաբանների բողոքը և որոշեց վերաքննիչ դատարանի որոշումը հետ ուղարկել նոր քննության: Տիգրան Առաքելյանը ազատազրկված է 2011թ. օգոստոսի 9-ից: Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 6, մյուս երեք ակտիվիստներին` 2-3 տարվա ազատազրկման:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ