Սեփական PR-ը ուրիշի վշտի վրա կառուցող «գործիչներին» այսօրվա դեպքերը, բնականաբար, անտարբեր չէին կարող թողնել: Առաջատարը կրկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն է, ով մահացած զինվորների մայրերի վիշտը հերթական անգամ քաղաքական շոուի վերածեց: Մեկը չկա՞ այս երեսփոխանուհուն գլխի գցի, որ պատգամավոր լինելը դեռ չի նշանակում գործողությունների և խոսքի սանձարձակություն:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ