Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մեկը բոյկոտում է, մյուսը դեռ անորոշության մեջ է

Մեկը բոյկոտում է, մյուսը դեռ անորոշության մեջ է
07.04.2013 | 23:37

Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ՝ մասնակցելու իր երդմնակալությանը: Նույն օրը Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի երդմնակալությունը: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից «Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսը հայտարարել են, որ չեն մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, քանի որ չեն ճանաչում նրա լեգիտիմությունը: «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունները հստակ պատասխան չեն տվել՝ կմասնակցե՞ն երդմնակալությանը, թե՞ ոչ:

Իհարկե, երդմնակալությանը մասնակցել-չմասնակցելը տվյալ քաղաքական ուժերի խնդիրն է, բայց չմասնակցելով էլ նրանք ոչինչ չեն փոխելու քաղաքական դաշտում, ոչ էլ փոխելու են արդեն հաստատված խաղի կանոնները:

Ժամանակին բոյկոտում և ԱԺ նիստերին չէին մասնակցում Վազգեն Մանուկյանն ու իր համախոհները, որոնք պատճառաբանում էին կեղծված ընտրությունները: Նույն կերպ ժամանակ առ ժամանակ ԱԺ նիստերը բոյկոտում էր Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած «Արդարություն» դաշինքը: Սակայն այդ բոյկոտները երկրի ներքաղաքական կյանքում այդպես էլ ոչինչ չփոխեցին և չկարողացան հաստատել լեգիտիմ իշխանություն: Հիմա էլ «Ժառանգության» և ՀԱԿ-ի բոյկոտը հազիվ թե մտահոգի իշխանությանը, որովհետև ներկայիս իշխանությունն էլ, աչքի առաջ ունենալով նախորդների փորձը, գիտի, որ բոյկոտը անարդյունավետ տարբերակ է և երկրում չի կարող հասունացնել ներքաղաքական ճգնաժամ: Ի վերջո, այդ բոյկոտող ուժերը մեկ տարի շարունակ ԱԺ-ում զբաղվել են օրենսդիր գործունեությամբ և այսուհետ էլ շարունակելու են զբաղվել նույն գործով՝ չբոյկոտելով կամ ժամանակ առ ժամանակ բոյկոտելով ԱԺ նիստերը:

Թագուհի Հակոբյան

Դիտվել է՝ 1965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ