«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

ՈՒղերձ` անպատասխան մնալու հույսով

ՈՒղերձ` անպատասխան  մնալու հույսով
05.04.2013 | 03:23

ՈՒղերձս հղում եմ ՀՀ կառավարությունում մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեին։ Պետաիրավական նախարարական կոմիտե. անուն բարձր ու վսեմ, ինչպես, զորօրինակ, մեր տնտեսական երկնիշ աճն է, կամ, թեկուզ, ընդդիմության վեհանձն պահանջատիրությունը։ Սույն կոմիտեն ստեղծվել է 2012-ի հունիսի 28-ին, Կառավարական տանը, ԿՏԺ-ի ցնծագին ղողանջների ներքո։ Ի՞նչ է ԿՏԺ-ն` մորմոքվում են կոմիտեականները։ Մի տագնապեք, ԿՏԺ-ն հապավում է` Կառավարական տան ժամացույց։ Թերևս հապավենք նաև «պետաիրավական նախարարական կոմիտեն»։ Հապավեցինք։ Զորավո՜ր է ՊՆԿ-ն, զի ինչ-որ աղերսներ ունի խորհրդային գերհզոր կառույցի` ՊԱԿ-ի հետ։ Ցավոք, միայն աղերսներ, այն էլ` լալահառաչ։ Մի խոսքով, սույն ՊՆԿ-ն լույս աշխարհ եկավ մեր (այսինքն` տողերիս հեղինակի և նրա ընթերցողների) աննկուն պայքարի արդյունքում։ Ինչի՞ դեմ էինք պայքարում։ Հուշեմ-հիշեք` մեր պայքարն ուղղված էր անտես-տեսանելի թշնամու դեմ` հրավառություն կազմակերպողների և այս տխմար զվարճանքը հրահրողների։ Բայց քանի որ պայքարն աննկուն է և, ամենակարևորը, արդար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2011-ի մայիսի 20-ին արարեց միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Սակայն դադար տանք, զի այս ամենը դարձյալ կդառնա հույժ նշանակալից մի հրապարակման առիթ։ Քիչ սպասենք և վերսկսենք մեր լրագրողական հետաքննություն-հետապնդումները նոր կառավարության ձևավորումից հետո։ Այստեղ խղճիս դեմ չգնալու համար խոստովանեմ, որ չնայած կառավարական որոշումը հապաղում է, երեկոյան հրավառությունները էապես նվազել են։ Սկսվել են գիշերայինները։ Համենայն դեպս, անձնական վերահսկողությանս տակ գտնվող տարածաշրջանում (Աջափնյակ վարչական շրջանը, հարակից «գլխացավանքներով», Հրազդանի կիրճ և Աշտարակի խճուղի) դեպքից դեպք որոտում են հրթիռները, տղերքը զվարճանում են, թե որ զվարճավայրից, պարզելն անհնար էր։ Իսկ Աջափնյակի ոստիկանությունն արձագանքե՞ց սույն զանցանքին, դարձյալ դժվար է հաստատել։ Զի դժվար է հսկողություն սահմանել բոլոր այն վայրերում, ուր հնարավոր են նման վայրագություններ։ Մի խոսքով, ՊՆԿ-ն դեռ մտորումների մեջ է. ինչպես անել, որ և՛ «քյաբաբը չվառվի, և՛ շիշը թամամ մնա»։ Բայց քանի հազար մարդ դիվադադար եղավ այդ գիշեր։ Սա է խնդիրը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ