«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Տաքսու վարորդների կռիվը շարունակվում է

Տաքսու վարորդների կռիվը շարունակվում է
28.03.2013 | 19:12

Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեղին համարանիշերը նորերով փոխելու օրենսդրական փոփոխության վերաբերյալ տաքսու վարորդների մտավախությունը փարատեց։ ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրությունները կարգավորող ազգային կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը մանրամասն պատասխանեց վարչապետի հարցերին և միևնույն ժամանակ ի լուր աշխարհի հայտարարեց. «Ընդհանուր առմամբ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է Երևանում և Երևանից դուրս ներդնել մեկ պատուհանի սկզբունքը, ինչը կնպաստի փաստաթղթերի կրճատմանը և լիցենզիան տեղում ստանալու հնարավորություն կստեղծի։ Նոր կարգով ֆիզիկական անձը տաքսի վարելու համար պարտադրված չի լինի գրանցվել որպես իրավաբանական անձ։ Նախատեսված է նաև միավորել պետական տուրքը և հաստատագրված վճարը, այդպիսով տաքսու վարորդներն ամսական կվճարեն 12 հազար դրամ։ Քանի որ դուրս է գալիս հաշվետվության պահանջը, ապա նրանք կխնայեն ամսական 3 հազար դրամ։ Մինչև այժմ մեկ ավտոմեքենայի համար պետական տուրքը 28 հազար դրամ էր, իսկ երկու և ավելի ավտոմեքենաների դեպքում յուրաքանչյուրի գինը մի քանի անգամ կտրուկ բարձրանում էր, և վերին շեմ սահմանված չէր։ Այս փոփոխություններով մեկ ավտոմեքենայի դեպքում պետտուրքը կկազմի 25 հազար դրամ, իսկ մեկից ավելի ավտոմեքենաների դեպքում այն աստիճանաբար կբարձրանա, և վերին շեմը սահմանված է 800 հազար դրամը։ Ոստիկանության առաջարկով դեղին համարանիշերը կփոխարինվեն կպչուն կտրոններով, որոնք տրամադրվելու են անվճար, մինչդեռ դեղին համարանիշերի դեպքում վարորդները վճարում էին 17 հազար դրամ։ Ամենօրյա բուժ և տեխզննումը ևս պարտադիր դրույթ չէ։ Իրականում զննումն իրականացնող կազմակերպությունները յուրաքանչյուր վարորդից ծառայությունների համար վերցնում էին 17 հազար դրամ, սակայն մեր առաջարկած փոփոխությամբ վարորդներն այս հատվածում ևս կտնտեսեն 17 հազար դրամ։ Արդյունքում այս ոլորտում բիզնեսը կխնայի տարեկան 1,5 մլրդ դրամ, և պետությունն առանձնակի վնաս չի կրի»։

Նշվածից ստացվում է, որ կառավարությունը ջանք չի խնայում այս բիզնեսի հարկային բեռը թեթևացնելու համար, սակայն վարորդները դժգոհ են, ինչը չէր կարող վրիպել վարչապետի աչքից, և նրա հարցը շատ բնական էր. «Փաստորեն, առաջարկվող փոփոխությամբ բոլոր կետերով դրական լուծում է տրվում։ Այդ դեպքում ո՞րն է խնդիրը»։ ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրությունները կարգավորող ազգային կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատարի կարծիքով` բողոքի ալիքը ստեղծում են այն կազմակերպությունները, որոնց շահը այս նոր նախագծով վերանում է։ Այլ կերպ ասած, գործադիրը համոզված է, որ այս նախագիծը կանխում է ոլորտում առկա ստվերը։ Իսկ վարորդներն այն կարծիքին են, որ իրենց գլխին «օյին են խաղում»։ Թե կողմերից ով է ճիշտ, ժամանակը ցույց կտա, բայց որ կառավարությունը շահագրգռված է, որ այս փոփոխությանը դեմ լինող չլինի, փաստ է։ Հակառակ դեպքում, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը իր ծանր տեղը չէր թեթևացնի և օրերս դուրս չէր գա փողոց, վարորդներին անձամբ բացատրելու իրենց իսկ շահը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ