«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Սահմռկեցուցիչ է

Սահմռկեցուցիչ է
19.03.2013 | 15:30

Պարզվում է, բացի քաղաքական գործընթացներից, Հայաստանում պակաս ցավոտ չեն նաև մնացած գործընթացները: Եթե չասենք` ավելի ցավոտ:
Բողոքները և դժգոհությունները տարբեր մարզերում գործող դիահերձարանների գործունեության հետ կապված վերջին շրջանում պարբերական բնույթ են կրում: Մեծ է դժգոհությունը մասնավորապես Գյումրու դիահերձարանի աշխատանքներից:
«78-ամյա հանգուցյալի հարազատները հունվար ամսին, Գյումրու դիահերձարանում, վճարելով դիահերձման համար նախատեսված 36000 դրամ գումարը, ստիպված են եղել մեկ օր դիակը թողնել դիահերձարանում` նկատի ունենալով ծանրաբեռնվածությունը: Հաջորդ օրը դիակը հարազատներին հանձնելիս, պարզվել է, որ դիակի ձեռքի թաթերը, մասնավորապես մատները, առնետները կերել են: Պարզվել է` նման դեպքերը մարզերի դիահերձարաններում կրում են սովորական բնույթ, ավելին` Գյումրու դիահերձարանը, չունենալով համապատասխան սառնարանային համակարգ, շենքային և կոմունիկացիոն տարրական պայմաններ, դիակները հավաքում է անմխիթար վիճակում գտնվող ավտոտնակում, որտեղ, ինչպես նեկայացնում են բազմաթիվ շիրակցիներ, դիակները կարտոֆիլի պարկերի նման դնում են բետոնյա հատակին, իսկ տեղ չլինելու դեպքում, նույնիսկ, իրար վրա: Տեղեկություններ ունեմ, որ Շիրակի մարզի, մասնավորապես Աշոցքի և Ամասիայի որոշ հեռավոր, սահմանամերձ գյուղերում, դիահերձումն իրականացվում է գյուղերում: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի, ձմռան ամիսներին, երբ միջմարզային ճանապարհները օրերով անանցանելի են դառնում, որոշ համայնքներում եղել են դեպքեր, որ դիահերձումը կատարել է գյուղապետը` գյուղապետարանի տնակում»,- մեզ հետ զրույցում ասաց ՕԵԿ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը պատրաստվում է այդ մասին այսօր հանդես գալ հայտարարությամբ, իսկ տասնհինգ օր առաջ այդ հարցով գրավոր դիմել է կառավարությանը, որը վաղը, ըստ ամենայնի, պետք է պատասխանի այս ցավոտ հարցին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ