«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ամանորի ճոխ սեղաններից թող խուսափեն սրտանոթային խնդիրներ ունեցողները

Ամանորի ճոխ սեղաններից թող խուսափեն սրտանոթային խնդիրներ ունեցողները
28.12.2012 | 20:16

Չնայած բուժման նոր մեթոդների և ախտորոշման ձևերի ներդրմանը, մկևնույն է, սրտանոթային հիվանդություներից մահացությունը, մյուս բոլոր հիվանդությունների մեջ, մնում է առաջատարներից մեկը: Այս մասին այսօր հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի անհետաձգելի արտաբանության բաժնի սրտաբան Համլետ Հայրապետյանը:
Հիվանդությունների 1/3-ը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին:Սրտաբանի խոսքով՝ այս հիվանդությունն առավել ընդգծված է Հայաստանում, քանի որ վերջին տասնամյակում սոցիալական լարվածությունն ու ֆինանսական խնդիրները մեծ չափերի հասան: Վերջին 5-6 տարիներին բժշկական կենտրոններ դիմող հիվանդների թիվը զգալիորեն ավելացել է: «Եթե նախկինում մարդիկ քիչ էին դիմում, դա չի նշանակում, որ հիվանդների պակասն էր պատճառը, պարզապես հասարակության շրջանում տեղեկացվածությունն է բարձրացել , նաև վստահությունը` բժիշկների նկատմամբ: Որոշ դեպքերում կա նաև պետական միջամտություն: Մի փոքր էլ երևի մարդկանց հնարավորությունն է ավելացել», -ասաց Հ. Հայրապետյանը:
Էրեբունի բժշկական կենտրոնում, սրտաբանի հավաստմամբ, նախկին տարիների համեմատ ավելացել է թե՛ դիմելիությունը, թե՛ ստացիոնար բուժվողների թիվը: Եթե 2011 թվականին կենտրոնում ստացիոնար բուժում էր ստանում էր մոտ 4000 սրտանոթային հիվանդ, ապա 2012-ին` 5000: Բայց մահացությունը տատանվում է, առավելագույնը` 6,7 և 6 տոկոսի սահմաններում:
Ամբողջ աշխարհում սրտանոթային հիվանդությամբ տառապող տղամարդիկ մի քանի անգամ գերազանցում են կանանց, որովհետև, ինչպես սրտաբանն է փաստում, կանանց օրգանիզմն անոթային հիվանդությունների նկատմամբ շատ ավելի կայուն է:
Վերջում բանախոսը խորհուրդ տվեց, հատկապես սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց, տոնական օրերին խուսափել ճոխ սեղաններից և լինել չափավոր ալկոհոլի ու սննդի հարցում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ