-
16.04.2018|
12:01
Առավոտյան մի խումբ ակտիվիստներ մոտ 10 րոպեով արգելափակեցին երթևեկությունը Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում: Նրանք որոշեցին տեղափոխվել մեկ այլ՝ «Երիտասարդական» կայարան, և դադարեցրին ակցիան «Հանրապետության հրապարակ» կայարանում:
-
16.04.2018|
12:00
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 16-ին, առավոտյան, իրականացնել գործողություններ, որոնց զգալի մասը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտում են և իրենց դրսևորման պարագայում առերևույթ իրավախախտման հատկանիշներ են պարունակելու՝ առաջացնելով օրենքով սահմանված պատասխանատվություն», հայտարարում է Հայաստանի ոստիկանությունը:
-
16.04.2018|
11:59
Առավոտյան մոտ կես ժամով արգելափակվել էր երթևեկությունը Երևանի Կիևյան կամրջի վրա: Լենինգրադյան փողոցի կողմից երկու ավտոմեքենաներ թեք կանգնել էին կամրջին և խոչընդոտում էին երթևեկությունը:
-
15.04.2018|
23:04
Մեր խնդիրը ՀՀԿ խմբակցության պատգամավորների մուտքը արգելափակելն է: Եթե այդ խնդիրը լուծենք` կարծում եմ, որ մեր գործընկերներն առանձնապես մեծ ցանկություն չպետք է ունենան ԱԺ մտնելու, եթե ինչ-որ թուղթ մոռացած չլինեն ներսում` Ֆրանսիայի հրապարակում լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Ելք» դաշինքի մյուս անդամների` ԱԺ մտնելու մասին հարցին:
-
15.04.2018|
00:51
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները գրավել են Հանրային ռադիոյի շենքը։ «Մենք հիմա այստեղ ենք` բողոքելու, որ մեդիադաշտի մի հսկա զանգվածը դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը»` հայտարարեց ընդդիմադիր գործիչը։
-
14.04.2018|
10:20
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը նկարահանվել է թռչնի թռիչքի բարձրությունից։
-
14.04.2018|
10:18
Ոստիկանությունը հորդորում է Ֆրանսիայի հրապարակում հավաքի կազմակերպիչներին չկորցնել զգոնությունը
-
13.04.2018|
23:29
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք իրականացնում են այն, ինչ երկար ժամանակ իրենցից ժողովուրդը պահանջել է: Կանգնելով հարթակի տեղադրման վայրում՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց հավաքվածներին՝ ասելով, որ այլևս Ազատության հրապարակ չեն գալու, այլ գնալու են առաջ՝ բոլոր ուղղություններով:
-
13.04.2018|
23:27
Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում հնարավոր նշանակման դեմ հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։ «Տեղակայվում ենք Ֆրանսիայի հրապարակում, այնտեղ կկազմակերպենք ամեն ինչ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
-
13.04.2018|
23:26
Ուզում եմ ձեր անունից, նաև իմ անունից, Ազատության հրապարակի հարթակից համերաշխության ձեռք մեկնել Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։