Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Հոգով թշվառները

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Հոգով թշվառները
22.01.2013 | 17:09

Բոլոր նրանց, ովքեր գործող նախագահին քննադատելու մոլուցքի մեջ անցնում են մարդկային էթիկայի նորմերը:
Եթե չեք հավանում Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակը, դա ձեր իրավունքն է և ձեր խնդիրն է: Սակայն դա չի նշանակում, որ իրավունք ունեք չարախնդալ և ֆեյսբուքյան ձեր էջերում վիրավորական գրառումներ անել տեսահոլովակի երգի հեղինակ Ալբերտ Աբգարյանի հասցեին: Նման մի գրառման տակ մի օգտատեր, որի անունը չեմ ցանկանում նշել, գործող իշխանությանը քննադատելու իր մոլուցքի մեջ այնքան չափերն անցավ, որ փորձեց շահարկել տեսահոլովակի երգի հեղինակի մոտ տեսողության հետ ունեցած խնդիրը` վերջինիս անվանելով ռուսերեն «убогий» բառով:
Ուրեմն, չհարգելիս, թշվառը դու ես, քանի որ թշվառ ես հոգով, իսկ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդիկ մեր հասարակության լիիրավ անդամներն են, որոնք իրավունք ունեն թե´ տեսահոլովակների համար երգեր գրել, թե´ զբաղվել քաղաքական-հասարակական ակտիվ գործունեությամբ ու հաստատ քեզանից էլ շատ բան են արել այս հասարակության համար:

Դիտվել է՝ 5025

Մեկնաբանություններ