Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Թույլ առաջնորդը յուրաքանչյուր որակյալ անհատի մեջ տեսնում է իր պոտենցիալ մրցակցին

Թույլ առաջնորդը յուրաքանչյուր որակյալ անհատի մեջ տեսնում է իր պոտենցիալ մրցակցին
24.09.2023 | 06:55

Առանձին անհատները, համայնքն ու հանրությունը մեզնում ուժ են այնքանով, որ իրենք չկարողանալով որևէ շարժում կատարել առաջընթացի ու կյանքի լավացման ուղղությամբ, կարողանում են խանգարել հատուկենտ նման փորձ անողներին։

Մեծ Կոմիտասի գործունեության ճակատագիրը Էջմիածնում՝ դրա վկան, և նման օրինակները մեզնում շատ-շատ են, իսկ դևիզը մեկն է՝ իր բնում խեղդիր քեզնից ուժեղին։

Համայնքի ու հանրության երկու տեսակ կա՝ խթանող և արգելակող, որոնք մեծապես կախված են համայնքի ու հանրության առաջնորդների քաղաքակրթական որակից։

Թույլ առաջնորդը յուրաքանչյուր որակյալ անհատի մեջ տեսնում է իր պոտենցիալ մրցակցին, իսկ նման առաջնորդի հուսալի հենարանը իր նման թույլ միջակություններն են։

Հենց դրանով էլ բացատրվում է միջակությունների հաղթարշավը մեզ նման թույլ հասարակություններում։

Նույնիսկ ավտորիտար մթնոլորտի պայմաններում, ինչպիսին մերն է, բարձր քաղաքակրթական որակներ ունեցող կամային առաջնորդը կարող է ունենալ վճռական դեր խեղճուկրակ մենթալիտետ ունեցող ու անտարբեր մարդկանց արթնացնելու և նրանց ստեղծագործ կյանքի մղելու ուղղությամբ։

Ավտորիտար ու ստրկամիտ հանրությունների, թող թույլ տրվի ասել, առավելություններից մեկն էլ այն է, որ նրանք շատ արագ ենթարկվում են ցանկացած բնույթի իրական ուժի, լինի դա յուրային, թե թշնամական։

Եվ այս իմաստով մեզ նմանների համար բացառիկ է «լավ թագավորի» դերն ու նշանակությունը և նույնչափ վտանգավոր է թշնամու ներթափանցումը մեր միջավայր։

Մի շատ կարևոր հանգամանք ևս՝ մեզ նման ցածրորակ հասարակություններում «լավ թագավորը» իր հզորությամբ պետք է այնքան տարբերվի իր մարդկանցից, որ նրանց հետ բազմադեմ կոմպրոմիսների կարիքը չզգա։

Նման իրավիճակում շատ փոքր է այն բանի հավանականությունը, որ մերի նման միջավարը կարող է ծնել նման անհատի, իսկ, այ, «Քաջնազարներ» ծնելու հավանականությունը, այն էլ նշանակովի, մեզնում շատ բարձր է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ