Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 192-ով՝ հասնելով 169 հազար 22-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 104-ով և հասել 160942-ի, իրականացվել է 2704 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 679135-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3929-ի: Բուժվում է 4151 մարդ։