«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Դատական օրենսգրքի փոփոխություններ նախատեսող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Դատական օրենսգրքի փոփոխություններ նախատեսող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
03.02.2021 | 22:32

Աժ-ն 83 կողմ, 17 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության օրինագիծը։


ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի համար անհասկանալի է, թե ինչու է իշխանությունն արտահերթ նիստ հրավիրել՝ անվտանգային հարցերի փոխարեն Դատական օրենսգրքի փոփոխությունները քննարկելու համար։
«Եթե դուք բերեիք նախագիծ Արցախի տարածքների դեօկուպացիայի օրենք ընդունելու մասին, բերեիք նախագիծ զենքի օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ես կհասկանայի», - ասաց Սիմոնյանը։


ԲՀԿ-ականներն էլ են դժգոհ արտահերթի օրակարգից: Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ խորհրդարանում պետք է քննարկվեին ռազմագերիների, տեղահանվածների, պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանամերձ դարձած գյուղերի ու դրանց բնակիչների խնդիրները․«Բայց ոչ։ Այդ հարցերը չեն քննարկվում, որովհետև կա այս իշխանության համար շատ ավելի կարևոր օրակարգ՝ ինչպե՞ս ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը»։


«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը արձագանքեց․ «Ընդդիմության մոտ հարց է առաջանում, թե ինչ օրակարգ ենք քննարկում և ինչու ենք քննարկում։ Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության քաղաքացիների կյանքը, սոցիալական դրությունը մեղմելու հետ կապված նախագծեր»։ Մակունցի կարծիքով, ընդդիմադիրները փորձում են տպավորություն ստեղծել, թե միայն իրենք են սրտացավ Հայաստանի, Արցախի քաղաքացիների նկատմամբ, իսկ իշխանությունը՝ ոչ․ «Եթե հարցեր են առաջանում, թե ինչ է անում իշխանությունը, սոցիալական ապահովության նախարարը առնվազն իրենց գծով ներկայացրեց բավականին ծավալուն աշխատանք, որի մի մասը նույնիսկ չներկայացրեց։ Ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը ամենշաբաթյա կտրվածքով ձեռնարկում է նոր միջոցառումներ և նոր ծրագրեր պատերազմի հետևանքները հաղթահարելու համար։ Եվ էստեղ բոցաշունչ ելույթներով կամ տագնապի զգացողություն փորձելով հաղորդել մեր քաղաքացիներին, որևէ կերպ չենք նպաստում ավելի լավ միջավայր ունենալուն»։

Դիտվել է՝ 8575

Մեկնաբանություններ