Նյու Յորքը 40 մլն դոլար փոխհատուցում կվճարի հինգ անարդարացի դատապարտված քաղաքացիների, ովքեր երկար տարիներ անցկացրել են ազատազրկման մեջ: Հինգ երիտասարդներ 1989 -ին դատապարտվել են քաղաքային կենտրոնական այգում կատարված դաժան բռնաբարության համար: Ոստիկանությունը նրանց ձերբակալել է, երբ եղել են 14-16 տարեկան: Նրանց հարցաքննել են մի քանի ժամ շարունակ` թույլ չտալով դիմել փաստաբանների կամ կապվել ծնողների հետ: Երիտասարդները խոստովանել են իրեն մեղքը, իսկ հետագայում հրաժարվել իրենց ցուցմունքներից: Չնայած ըստ առկա ապացույցների` նրանք բռնաբարության ժամանակ գտնվել են այլ տեղում, դատարանը նրանց ազատազրկման է դատապարտել: 2002-ին սերիական մարդասպան Մատիաս Ռեյեսը խոստովանել է, որ ինքն է կատարել այդ հանցագործությունը և գործել է մենակ: Երիտասարդներին ազատ են արձակել: Այժմ նրանք 1 մլն դոլար փոխհատուցում են պահանջում բանտում անցկացրած յուրաքանչյուր տարվա համար: