Սկսվել է Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժումը: Շենքի մոտ հավաքվել են քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր պայքարում են ընդդեմ շենքի ապամոնտաժման: Ակտիվիստներից բերման է ենթարկվել Սոնա Ասատրյանը, ով դանակով ցանկացել է պատռել շենքի շուրջ ամրացված «Ավելի բարեկարգ Երևան» պաստառները: Սոնա Ասատրյանն այժմ գտնվում է ոստիկանության կենտրոնի բաժնում: Դանակն առգրավվել է: