Ռուսաստանում բողոքի խաղաղ ցույցերն ամբողջովին վտանգված են. այս եզրահանգմանն է եկել Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր` «Իրավունք, այլ ոչ թե հանցագործություն. Ռուսաստանում ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը ոտնահարվում է» վերնագրված զեկույցում:
Հաշվետվության մեջ նշվում է, որ փետրվար և մարտ ամիսներին Մոսկվայում տեղի է ունեցել թվով 10 բողոքի ակցիա. դրանցից յոթը ոստիկանները ցրել են, ավելի քան 1000 խաղաղ ցուցարար բերման է ենթարկվել, հարյուրավոր ցուցարարներ ենթարկվել են խոշոր տուգանքների, մեկ տասնյակից ավելի մարդ էլ ենթարկվել է վարչական կալանքի: