ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Երբ պաշտպանությունը վերածվում է շոուի

Երբ պաշտպանությունը վերածվում է շոուի
13.01.2014 | 15:13

Հունվարի 10-ին, ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի, նրա տասնչորս ընկերների և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կազմակերպված ակցիան ավելի ուշ սոցցանցերում դարձավ քննարկումների առարկա: Եղան մարդիկ, ովքեր հայտարարեցին, որ այսուհետև նման ակցիաների չեն մասնակցելու, որովհետև այն հերթական անգամ ծառայեցվում է ոչ թե բուն նպատակին, այլ՝ ինչ-որ մարդկանց ամբիցիաներին:

Նպատակն ի սկզբանե ակնհայտ էր՝ արգելել են քաղբանտարկյալներին տեսակցել իրենց հարազատների հետ, խախտված են նրանց իրավունքները, վերջիններս էլ, ի նշան բողոքի՝ տևական ժամանակ, անտեսելով առողջական խնդիրները, հացադուլ էին հայտարարել: Պետք է պայքարել ու հասնել քաղբանտարկյալների ազատ արձակմանը:
Եվ ահա Ազատության հրապարակի հարթակում հայտնվում են մարդիկ, ովքեր, մոռանալով Շանթին ու իր ընկերներին, հիշում են ՀՀ երեք նախագահներին ու նրանց ուղղում մեղադրանքներ, որոնց իսկությունը պարզելը ոչ խամաճիկ ու կամակատար դատարանի գործը կարող է լինել միայն: Այդ հայտարարությունները հնչեցին ողջ երթի ընթացքում, երբ երթի մասնակիցները Ազատության հրապարակից ուղղվեցին դեպի Գլխավոր դատախազություն, Հանրապետության հրապարակ, այնտեղից էլ՝ ԱԱԾ: Եվ պատահական չէր, որ Ազատության հրապարակից մեկնարկած երթի շարքերը կամաց-կամաց նոսրացան, շատերը, որոնք անկեղծորեն ցավում ու մտածում են քաղբանտարկյալների մասին, հեռացան, որովհետև մարդիկ եկել էին քաղբանտարկյալների ազատության համար պայքարելու, ոչ թե երեք նախագահների դեմ ինչ-որ անհասկանալի ակցիայի մասնակցելու: Շանթն ու իր ընկերները դեռ բանտում են, ու պետք է պայքարել և հասնել նրանց ազատ արձակմանը: Ու պետք է էլի ակցիաներ անել: Բայց անհայտ է՝ քանի՞ մարդ կցանկանա մասնակցել այդ ակցիաներին, որոնց կազմակերպիչներից ոմանք հավանաբար իրենց համար ձեռնտու հարց էին փորձում լուծել՝ մարդկանց շեղելով բուն նպատակի համար պայքարից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ