Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ծանոթ սցենար, որ այսօր խաղարկվում է Արցախում

Ծանոթ սցենար, որ այսօր խաղարկվում է Արցախում
15.07.2023 | 17:03

Արցախը նորից ոտքի է կանգնել: Նորից անժամկետ հանրահավաքներ են նախատեսվում, և, դատելով այն բանից, որ բողոքի ակցիաների առաջին շարքերում հայտնվել են իշխանության առաջին դեմքերը, կարելի է անսխալ եզրահանգել, որ փողոց դուրս գալու հրահանգը հնչել է ամենավերից, ընդ որում, բուն Արցախից դուրս: Արցախի պետնախարարի պաշտոնում բոլորովին վերջերս հայտնված անձը, փաստորեն, դիրիժորի պատասխանատու դեր է ստանձնել և հանդես է գալիս բավականին թափանցիկ հայտարարություններով, որոնց գլխավոր հասցեատերը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ի դեմս ռուս խաղապահների ու նրանց հրամկազմի: Իհարկե, միջանկյալ ուղերձներ են հղվում նաև միջազգային հանրությանն ու արևմտյան հայտնի կառույցներին, սակայն տպավորությունն այն է, որ դա արվում է, այսպես կոչված, պարիտետը պահելու համար՝ հավուր պատշաճի:

Հասկանալու համար, թե ինչ վերջնանպատակ են հետապնդում այս պերմանենտ հանրահավաքները և, խոշոր հաշվով, ում ջրաղացին են դրանք ջուր լցնում, ընդամենը հիշենք, թե ինչ հայտարարություն հնչեցրեց Թուրքիայի նախագահն ընդամենը երկու օր առաջ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց, թե ինքն անթաքույց հույս է փայփայում, որ 2025 թվականից հետո, երբ կսպառվի խաղաղապահ զորակազմի տեղակայման հնգամյա ժամկետը, ռուսական ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չի լինի։ Այլ խոսքով՝ կիրականանա Թուրքիայի և նրա արևմտյան դաշնակիցների դարավոր երազանքը՝ Ռուսաստանը դուրս կմղվի տարածաշրջանից, քանի որ, ինչպես հայտնի ասույթն է փաստում, նա, ով տիրում է Արցախին, տիրում է ողջ Կովկասին:

Աշխարհաքաղաքական այս գլոբալ խաղի մեջ Արցախի ձախողված իշխանություններն այսօր ներքաշել են յոթամսյա ջլատող շրջափակման ճիրաններում հայտնված 120 հազար արցախահայերի՝ նեգատիվ տրամադրություններ գեներացնելով Ռուսաստանի և ռուս խաղաղապահների նկատմամբ:

Ծանոթ սցենար, որ մշակվել ու արդեն հինգ տարի հետևողականորեն խաղարկվում է Հայաստանում իշխանությունը զավթած թրքամետ քաղաքական ուժի կողմից:

Արցախակործան և հայակործան այս նենգ ծրագիրը վիժեցնելու այլընտրանք, այնուամենայնիվ, դեռ կա, և այն որոշակիորեն արտացոլում է նաև ռուսական աշխարհառազմավարական ձգտումները:

Իր անվտանգության երաշխիքներն ու գոյաբանական ապագան Արցախը պետք է փնտրի ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչպես փարիսեցիաբար պնդում են Արևմուտքի «մարդասիրական» կառույցներն ու նրանց դրածո ՀՀ իշխանությունները, այլ

Ռուսաստան-Բելառուս միութենական կառույցի «մատույցներում»՝ լայն ինքնավարության հստակ մեխանիզմներով: Այստեղ ամենակարևորն այն է, որ նախաձեռնությունը լինի Արցախից և որ հենց այդ նախաձեռնությունը հնարավորություն տա Ռուսաստանին 2025-ից հետո էլ լեգիտիմացնելու իր ներկայությունն Արցախում։

irates.am

Դիտվել է՝ 15553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ