Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Այն, ինչ չի հաջողվում այլոց, հաջողվում է ՕԵԿ-ին

Այն, ինչ չի հաջողվում այլոց, հաջողվում է ՕԵԿ-ին
23.04.2013 | 02:23

Արմեն Երիցյանի տեսակետը, որ իրենց քարոզարշավն ամենալավն է, այնքան էլ հեռու չէ իրականությունից այն պարզ պատճառով, որ ՕԵԿ-ն օգտվում է և՛ մոբիլ գործիքներից, և՛ ավանդական` քաղաքական տարրերը զուգորդելով օրենսդրական, սոցիալական, արևմտյանը` ռուսական, երիտասարդականը` փորձառական, մի խոսքով, բոլոր կարգի գործիքակազմերը մեկտեղելով, ստանում է խիստ դինամիկ գործընթաց։
Քարոզարշավի երկրորդ կեսին ակնառու է` ՕԵԿ մարտավարությունը փոխվել է մի շարք առումներով: Նախ` կատարման: Ոնց երևում է` ՕԵԿ-ը, որ ահագին հետաքրքիր է կառուցել երևանցուն «երևալու» իր «տեսլականը», առաջին համար է դարձրել Երևանն իր բոլոր «պարամետրերով»` կենցաղային, հոգեբանական, հոգսային, ֆոլկլորային, «տղայական» իմացություններով օժտված, ընդ որում` նախկին, այն է` երեսուն տարվա երևանյան ոստիկանական «ստաժ ունեցող», դոկտոր-պրոֆեսոր, «սպորտսմեն, գեղեցիկ» և վերջապես` արտակարգ (ինչ էլ անուն է) իրավիճակների նախարարին: Գեներալ: Չմոռանանք: Մնացած ոչ գեներալ նախարարներին, քաղաքական թիմին պահելով երկրորդ շնչառության համար:
Թիրախավորումն առավել հստակ դարձնելու համար նկատենք, որ նույն ԲՀԿ-ում արմատական «մատյան գունդն» է մղվել պայքարի, և որևէ «նոու-հաուի» տեղ չկա: Է՛լ առավել դաշնակցականների թիմը. այնտեղ ողջ ԳՄ-ն «պոդիումին» է: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա իրենց դեպքում Տարոն Մարգարյանն առաջ է մղվում, իսկ «ջահելները» փորձում են Տարոնին հասցեագրվող «ուդարները» տարանցել իրենց վրա, ինչը մասամբ հաջողվում է, մասամբ` ոչ:
Ահա և այս ֆոնին, նախորդ օրվանից «դանդաղ շտապելով», ՕԵԿ-ը մի կողմից խաղի մեջ է մտցնում իր նախարարական կորպուսը. Արմեն Երիցյանի կողքին նստել էր գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ու եթե քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում էլ նրանց գումարվի քաղաքական թիմը, ավարտական ակորդը հնչեցնելու, ՕԵԿ քարոզարշավը բավականին հետաքրքիր վերջաբան կունենա:
Ապա և` «երևանցի սիրուն տղա» Երիցյանը, «արտակարգ» ձևով վարչական շրջանի ղեկավարներին իրենց տեղը ցույց տալու, «ոստիկանական» հայրությամբ «պաշտոնյաների երես առած բալիկների ականջները կտրելու» հույժ անհրաժեշտ մոդերացիայով հանդես գալուն զուգահեռ, շատ արագ իր ձեռքը վերցրեց նաև մոնոպոլիաների և միջին խավի խնդիրների լուծման փաթեթը, կոնկրետ առաջարկներ անելով` կտրելով ԲՀԿ-ի «բուխանկաչափ» շատ մեծ հացը` այս քարոզարշավում:
Ընդ որում, սրանք երկշաբաթյա ՕԵԿ քարոզարշավի միակ բրենդները չէին. նախորդ օրն ՕԵԿ-ին սատարելու եկավ «Նոր Հայաստան» կուսակցությունը, որը, ինչպես գիտենք, Եվրասիական միության կենտրոններ ստեղծելու կողմնակիցն է:
Փաստացի, եվրոպական քաղաքական ուժի համարում ունեցող, ԵԺԿ անդամ ՕԵԿ-ը մոդելավորում է այն, ինչը շատերին առայժմ չի հաջողվում` վեկտորների բալանսավորված համատեղում:
Եվ այն էլ` բուն քարոզարշավի շրջանակներում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ