Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ռուսաստանն անկլավ է, Հայաստանն էլ` էքսկլա՞վ

Ռուսաստանն անկլավ է, Հայաստանն էլ` էքսկլա՞վ
21.12.2012 | 01:06

Ռուսաստանյան հերթական չինովնիկն իրեն թույլ է տվել հերթական ոչ կոռեկտ արտահայտությունը` լրացնելով Գրիզլովի, երեքշաբթի օրերին չխմող Կովալենկոյի, խիստ հասկանալի ֆիգուր Լեոնտևի խոսքաշարը: «Օդնակո»:
Դա հայաստանյան փոփոխվող մենթալ պլանի, Ռուսաստանն այլևս «օրհնված ոտք» չդիտելու հերթական առիթը կդառնա մեզանում` էլ ավելի հեռացնելով հայաստանյան նոր սերնդի` արդեն իսկ նշմարվող հակառուսիստական սինդրոմը, այն է` Ռուսաստանից հեռացումը:
Այն, որ մայր-Ռուսաստանը հետզհետե վերածվում է «անկլավի», ակնհայտ է ոչ միայն «Բալոտնայայում» և այլուր սկսված դեմոկրատիկ փոփոխություններով և պուտինյան մեծ անհանգստությամբ` խորհրդային պետությունը վերականգնելուն ուղղված, այլև Եվրոպայում պրոՆԱՏՕական ՀՕՊ համակարգերի, ինչպես նաև Թուրքիայում` «Փեթրիոտների» տեղակայմամբ:
Այնուհանդերձ, անդրադառնանք օրերս Հայաստանից գնացած, Հայաստանի` հունվարի սկզբին Մաքսային միությանը միանալու մասին հայտարարություն արած «բարինի»` Խրիստենկոյի մտքի գոհար էքսկլավին, որը, ոչ ավելի-ոչ պակաս, հնչել է հենց այն օրը, երբ Սերժ Սարգսյանը Մոսկովում մասնակցում էր ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, հանդիպում Պուտին Վլադիմիրին:
Ա՛յ-ա՛յ-ա՛յ. ուժային կենտրոնների հետ մանևրի խելամիտ դաշտում խաղացող Հայաստանի ու Սերժ Սարգսյանի կողքին պաշտոնական «Մոսքոուն» նույն օրը յուր Կարմիր հրապարակում երկու ոչ կարմիր ֆիասկո արձանագրեց. ՈՒկրաինան, որը, կարծես թե, ջուր էր մաղել «գոսպոդին» Խրիստենկոյի ջրաղացին, ասելով, թե կարող է պատահի միանանք Մաքսային միությանը, այդպես էլ չէր գնացել Մոսկվա` մասնակցելու սույն «մերոպրիյատյաներին»: Իսկ ՈՒզբեկստանը ձիու քայլ արեց` «հանդեպ» Խրիստենկո-Ռուսաստան. վերցրեց ու սաղիս ինադու դուրս եկավ ՀԱՊԿ-ից (իբր Վլադիմիր Վլադիմիրովիչի ողնաշարի ցավը քիչ էր)` աշխարհի բաց աչքի առաջ ապացուցելով, որ եթե ՀԱՊԿ-ը կարող է տրոհվել, էլ ի՞նչ ասես այդպես էլ չկայացած ԱՊՀ-ի, է՛լ առավել կասկածելի հեռանկար ունեցող Եվրասիական միության մասին:
Գոսպոդին Խրիստենկոն, փորձելով սուբլիմացնել յուրյանց ողնաշարային ցավը, վերցրել ու «Վեդոմոստիում» ասել էր, որ Հայաստանը Կալինինգրադի հանգույն էքսկլավ է. իմա` ինքնիշխանություն չունեցող միավոր:
Հաստա՞տ: Բա որ հաստատ, ինչի՞ համար եք այդպես մրմռում, մեր սիրելի և անմոռաց «գոսպոդիններ»: Հա՜, հասկացանք: Ախր, երեկ-մյուս օրն էլ Ադրբեջանում Գաբալան կորցրիք: Իսկ Փանջիկիձեն` Վրաստանի ԱԳ նախարարը, ասում է` մեր ինտեգրումը դեպ Եվրատլանտներ այլընտրանք չունի, ինչքան էլ Բատկան փորձի ծնկել մեր առաջ: Էլ չենք ասում, որ երեք միլիարդ ԵվրԱզԷՍ-ի ֆոնդից որպես տրանշ ստացած Բելառուսի հետ մայր-Ռուսիան նույնպես լիքը խնդիրներ ունի` նույն Եվրասիական միության հաշվով, իսկ Ղազախստանի մասին ընդհանրապես պապանձվում ենք:
Բա հիմա Հայաստանը` ի՞նչ, չասի՞` «դորոգոյ գոսպոդին», առանց էդ բոլոր հարցերը փաթեթով լուծելու, ես ո՞նց կարող եմ մտնել… «ճխտվել, մտցվել, կոխվել» (ինչպես կասեին մայր-դաշնակցությունն ու յուր Աղվան Վարդանյանը) էդ Եվրասիական միություն: Հետո՞ ինչ, որ մեզ մոտ նախագահական ընտրություններ են:
Արի, «мать родная», էսպես անենք. ես պահեմ բալանսավորված-պրոռուսական քաղաքականություն տարածաշրջանում, իսկ դու էդ թիթիզությունները` կլավ, անկլավ, էքսկլավ, վերջ տուր. տարածաշրջանում ուժային բալանս է փոխվում, դու էլ ինձ հետ ըստ ինտեգրացիոն գործընթացների խոսիր: Այլապես, տես` Ծառուկյանին խոհեմաբար ինքդ հետ քաշեցիր, ՀԱԿ-ին` իր ողջ ռուսիզմով, «գծի մեջ առկա» Ջհանգիրյանով, դաշնակներին էլ` դե հո գիտես:
Ո՞վ է մնացել քեզ համար խաղացող «հայաստանյան գետնին» վրա` «քե՛զ համար, Ռուսաստան»:
Ե՜ս, և վե՛րջ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ