ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Պոպուլիստ առաջնորդ՝ պոպուլիստ իշխանություն

Պոպուլիստ առաջնորդ՝ պոպուլիստ իշխանություն
06.06.2024 | 08:11

«Պոպուլիզմը հակադեմոկրատական երևույթ է: Պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է:

Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք և միայն իրենք են ներկայացնում ժողովրդին և նրա շահերը»:

Յան-Վերներ Մյուլլեր

Պոպուլիստ իշխանավորները, թույլ տալով բազում սխալներ, երկիրը, պետականությունը դարձնելով խոցելի, իրականացնելով սխալ ռազմավարություն, միևնույն է, բոլոր պարագաներում չարամտորեն հիշատակում և պնդում են, որ միայն իրենք են ներկայացնում ժողովրդին: Ըստ պոպուլիստների` ժողովուրդն է վերահսկում իշխանությունը, քանի որ իրենք ընտրվել են ժողովրդի կողմից:

Ցանկացած քաղաքական ուժ, գալով իշխանության, սկսում է սպառել ժողովրդի քվեն ու իր լեգիտիմությունը, և որոշ ժամանակ անց այդ իշխանությունն այլևս ժողովրդի աջակցությունը չի վայելում: Սակայն պոպուլիստ իշխանավորները միշտ շահարկում են տարիներ առաջ իրենց ընտրված լինելու հանգամանքը և հիշեցնում, որ իրենք են ազատագրել երկիրը հանցագործ ու կոռումպացված իշխանավորներից: Տարածում են, որ ժողովուրդը այլևս վերահաստատել է իր իշխանությունը` երկիրը օկուպացրած «իսթեբլիշմենթ»-ին գահազրկելուց հետո:

Երբ քննադատում ես պոպուլիստ իշխանությանը, նրանք ի պատասխան ասում են, որ ընդդիմությունը պահանջներ դնելու իրավունք չունի, քանի որ ընդդիմանում է ժողովրդին:

Պոպուլիստները իշխանության և ժողովրդի միջև հավասարության նշան են դնում, ինչը, վերջին հաշվով, նշանակում է, որ պոպուլիստ քաղաքական գործիչը ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում, և իր բոլոր որոշումները ժողովրդի կողմից կայացված որոշումներ են:

Պոպուլիստ առաջնորդը մշտապես ցույց է տալիս, որ ինքն ընդամենը ժողովրդի իրական կամքը կատարող գլխավոր կատարածուն է, և այս պարագայում՝ իշխանության հետ անհամաձայնությունը դառնում է հակաժողովրդավարական:

Պոպուլիստները, մինչև իշխանության գալը, խոսում են ժողովրդին միավորելու անհրաժեշտության մասին, սակայն, իշխանության գալուց հետո, անում են ճիշտ հակառակը, ամեն գնով տարանջատում են հանրությանը՝ «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով:

Պոպուլիստները հիմնականում միավորում են միայն իրենց սատարող ժողովրդին և, օգտագործելով նրանց հնարավորությունները, հակադարձում են ընդդիմախոսներին և նրանց միջև ստեղծում առճակատում:

Բևեռացումը պոպուլիստների համար իշխանությունը պահելու հիմնական միջոցն է, և քաղաքական հակամարտությունները դրական երևույթներ են պոպուլիստների համար, քանի որ նրանք կարողանում են այդ կոնֆլիկտները (հատկապես դասական՝ մշակութային, հայրերի և որդիների, հարուստների և աղքատների կոնֆլիկտները) օգտագործելով՝ մանիպուլյատիվ մեթոդներով կրկին ի ցույց դնել, թե ով է իրականում ներկայացնում ժողովրդին:

Պուպուլիզմը ախտ է, այն բերում է օրենքի գերակայության և ժողովրդավարության տապալման: Այն խորապես ավտորիտար մոդել է, և չափից դուրս միամտություն կլինի կարծել, որ նրանք ընդդիմության հետ կգնան երկխոսության կամ փողոցային ոչ ակտիվ պայքարի արդյունքում կլքեն իշխանությունը, այն էլ այն պարագայում, երբ իշանավարման տարիներին կատարել են պետական մի շարք ծանր հանցագործություններ:

Պոպուլիստները նման են «տրոլլներ»-ի, որոնք բարոյական յուրաքանչյուր արժեքի դեմ են, սնվում են մարդկային կյանքերով և ոչնչացնում են այն ամենը, ինչ կար մինչ իրենց իշխանության գալը:

Պոպուլիստների դեմ պայքարելու յուրահատուկ ձևեր և մոթոդներ չկան, կամ քայլերի հաջորդականություն, որը կբերի նրանց պարտության: Բայց դա չի նշանակում, որ նրանց հաղթել հնարավոր չէ:

Պարզապես հարկավոր է աջակցել և քաջալերել այն ազգային քաղաքական ուժին, որը դուրս է եկել պոպուլիստների դեմ և պատրաստ է իրական քաղաքական հակառակ ճակատ ձևավորել, բայց ոչ պոպուլիստական մեթոդներով (դա նրանց տիրույթն է, ազգայինը կպարտվի այդ տիրույթում):

Պետք է պահպանողական ուժերին չթողնել, որ ընկնեն պոպուլիստների ծուղակը և ինքնաբերաբար գործեն նրանց շահերից:

Հարկավոր է անդադար աշխատել տարբեր հասարակական և քաղաքական կազմակերպությունների հետ, ինչպես նաև սոցիալական տարբեր շերտերի և խավերի միջավայրում իրականացնել սեմինարներ` բացահայտելով պոպուլիստների մանիպուլյատիվ ելույթները:

Պետք չէ քննադատել և քամահրանքով մերժել պոպուլիստներին ձայն տված անձանց, քանի որ նրանցից շատերը անարդարության զոհ են դարձել:

Հեռահար կարգով զրուցել պետական ողջ համակարգի աշխատակիցների հետ` բացահայտելով պոպուլիստ իշխանավորների քայլերի վտանգավորության աստիճանը:

Կազմակերպել պահանջատիրության բողոք-ակցիաներ` պետական տարբեր ինստիտուտներին ստիպելով իրականացնել օրենքով նախատեսված իրենց գործառույթները:

Աստիճանաբար շարժմանը տալ իմպուլս:

Շարժմանը ներգրավել գրագետ, ինչպես նաև՝ հանրության շրջանում ընկալելի անձանց:

Միայն պոպուլիստ տրոլլների քայքայումը կբերի հաղթանակի:

Միևնույն ժամանակ, այս ամենը պետք է իրականացվի մեծ պատասխանտվությամբ և կարգապահությամբ:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 2820

Մեկնաբանություններ