Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ինչ նոր արհավիրք է պատրաստում Նիկոլը Հայաստանի դեմ

Ինչ նոր արհավիրք է պատրաստում Նիկոլը Հայաստանի դեմ
24.05.2024 | 07:54

ԿՀՎ ղեկավարի տեղակալի գլխավորած բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության՝ Հայաստան այցից հետո Նիկոլն ու իր թիմը նոր տեմպով և «որակով» հարձակվեցին Հայոց պետականության վերջին երաշխավորների՝ ՀԱԵ-ի և Ռուսաստանի վրա:

Տևական ժամանակ է՝ ընթանում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը, որը գլխավորում են եկեղեցականներ, բայց ոչ՝ եկեղեցին, իսկ շարժման հետևում կանգնած չէ Ռուսաստանը:

Այս ամենի մասին շատ լավ գիտի Նիկոլը, բայց ամեն կերպ տեղի ունեցողը կապում է նշածներիս հետ և, սեփական թիմին նոր «որակի» հռետորաբանություն ու բառամթերք տալով, գրգռում հայությանը:

Նման է այն սցենարին, ինչը գործարկվեց 2023 թվականին Արցախում՝ այս անգամ պատասխանատուների շարքը դասելով Հայ առաքելական 1723-ամյա եկեղեցուն:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ