ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Քաղաքացու Պատիժ (ՔՊ), քեզ ենք դիմում, մի քանի հարց ունենք ամբողջ ազգով

Քաղաքացու Պատիժ (ՔՊ), քեզ ենք դիմում, մի քանի հարց ունենք ամբողջ ազգով
02.05.2024 | 13:13

1. Ովքե՞ր եք դուք, ինչու՞ եկաք:

2. Ո՞վ էր ձեզ կանչել կամ հրավիրել, ո՞վ էր ձեզ խնդրել:

3. Ո՞վ է ձեզ նախապատրաստել:

4. Ո՞ր երկրներում եք նախապատրաստվել:

5. Ո՞րն է ձեր շահը, օգուտը:

6. Ի՞նչ իրավունքով ձեզ վրա վերցրիք երկրի և մարդկանց ճակատագրի հարցը:

7. Ինչու՞ կոտորվելու տարաք մեր անգին տղաներին:

8. Ինչու՞ քայքայեցիք մարդկանց նյարդերը:

9. Ինչու՞ ավերեցիք Ղարաբաղը:

10. Ինչու՞ խաբեցիք ժողովրդին՝ միացում, ազնվություն և արդարություն քարոզելով:

11. Ինչու՞ եք տգետ և չպատրաստված մարդկանց պաշտոնների նշանակում:

12. Ինչու՞ եք ոչնչացնում բնությունը:

13. Ինչու՞ է պայքար տարվում եկեղեցու դեմ:

14. Ինչու՞ է «եհովայի վկաների» մասին անընդհատ տարփողվում, իսկ «Կյանքի խոսք» և այլ աղանդներիի մասին ծպտուն չի հանվում։

15. Ինչու՞ են ԱՄՆ և եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանում այսքան արտոնյալ։

16. Ինչու՞ է ասվել «ապագա կա», սակայն 6 տարում քանի գնաց, ապագան հեռացավ և, կարծես թե, ընդհանրապես չի լինելու:

17. Ինչու՞ ոչ մի թալանչի չդատվեց:

18. Ու՞մ եք ենթարկվում:

19. Մինչև ե՞րբ ենք տառապելու անորոշության և ապօրինությունների մեջ:

20. Ինչու՞ չեք թողում դատաիրավական համակարգը աշխատի ինքնուրույն:

21. Ի՞նչ եք ուզում էս ժողովրդից, ի՞նչ եք արել ժողովրդի համար, ի՞նչ եք տվել, որ չեք կարողանում հետ խլել:

22. Ինչու՞ չեք ընդունոմ, որ ամեն ինչում ձախողվել եք:

23. Ինչու՞ կադրային քաղաքականություն ընդհանրապես չտարաք:

24. Ու՞ր մնաց պադավատապետությանը և ոստիկանապետությանը քլնգող և քննադատող Նիկոլ Փաշինյանը:

25. Ինչու՞ երկիրը մտցրիք բանկային ստրկության տակ, և ինչու՞ 100%-ով ավելացավ երկրի արտաքին պարտքը:

26. Ինչու՞ են մնացել ավել ուտող բերան՝ «մարզպետարան» կոչվող անկյալանոցները, որոնք միայն թղթի բասկետբոլ են խաղում, ինչու՞ են դրանք ֆինանսավորվում, այն դեպքում, որ թոշակառուները գոյություն են քարշ տալիս:

27. Մինչև ե՞րբ եք կառչած մնալու պաշտոններին ու աթոռներին:

Սա համատարած կարծիքների և համոզմունքների մի մասն է։

Հեռացեք, թողեք թող մարդիկ հանգիստ շնչեն։

Մեկ է, դուք անխոս անելու եք այն, ինչ կպարտադրեն դրսից։

Գոնե հաջորդ եկողները դա կանեն գլուխները կախ, ոչ թե ձեզ պես գլուխ գովալով, ժողովրդին ձեր խաղերին խառնելով, մարդկանց ծեծելով, ծաղր ու ծանակի ենթարկելով ու «հպարտ» և «դուխով» երևալով։

Դուք ոչնչի ընդունակ չեք։

Առայժմ այսքանը։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ