Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Շարունակ պտտում է խաբեության չարխը

Շարունակ պտտում է խաբեության չարխը
18.04.2024 | 13:21

Մարդկանց խելք չի կարելի սովորեցնել, խելքը կամ լինում է, կամ՝ ոչ։ Ո՞նց կարելի է քեզ 100 անգամ խաբածի հերթական ստին հավատալ, որովհետև այդ սուտը ականջահաճո է, ցանկալի։ Մեծ ստախոսը լավ գիտի, որ մարդկանց մեծամասնությունը իրականությունն ընկալում է ոչ թե փաստերի համադրման, տրամաբանական վերլուծության, այլ՝ հույզերի, հոգեբանական կարծրատիպերի միջոցով։ Նա շարունակ պտտում է խաբեության չարխը ու դեռ այնքան է պտտելու, քանի դեռ ստերին հավատացողներ կան։ Հավին մի քանի անգամ խաբում ես ու կուտ չես տալիս, էլ չի խաբվում կեղծ կտով, իսկ հազարավոր մարդիկ ամեն օր կեղծ կտեր են ուտում։ Հիմա դրանցից ո՞վ է ավելի հավ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ