ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Անհրաժեշտ է ատեստավորել լրագրողներին

Անհրաժեշտ է ատեստավորել լրագրողներին
08.03.2024 | 10:39

Երկու օր առաջ հայկական մի լրատվական իր հրապարակած հոդվածում ասում էր, որ հայտնի հայ երգչուհի այսինչը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, հավելելով, որ Սպարապետի բացակայությունը գնալով ավելի ու ավելի է զգացվում: Եվ լրատվականը, նյութը ամփոփելով, նշել է. «Ժամանակին երգչուհին սիրավեպ է ունեցել Սպարապետի հետ»։

Ահա հայկական լրատվամիջոցների ընդհանուր մակարդակը։ Այսպես ասում եմ ես, նույն կերպ, հավանաբար, մտածում եք նաև դուք։ Մինչդեռ, «շան գլուխը շատ ավելի խորն է թաղված»։ Հոդվածագրի նպատակն էր, կարծում եմ, հանրության մեջ արժեզրկել արվեստի ու արվեստագետի կարևորությունը, ինչպես նաև հեղինակազրկել հաղթանակ կերտածներին։ Եվ ո՞վ կասի, որ Արցախի կորստի հարցում այս կարգի լրատվամիջոցներն իրենց «բաժնեմասը» չունեն։ Ուստի, ներկա իշխանության հեռանալուն պես, անհրաժեշտ է ատեստավորել լրագրողներին և զտել կասկածելի ծագում ունեցող լրատվամիջոցները։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2024

Մեկնաբանություններ