ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Աշխարհը դաժան է

Աշխարհը դաժան է
02.03.2024 | 08:40

Եվ այս դաժան աշխարհում մենք պարտավոր ենք պատրաստ լինել դաժան պայքարի։ Այստեղ արդարությունն ու զգացումները ամենևին հաշվի չեն առնվում։ Այստեղ գերակայում է ուժի իրավունքը և շահերի մանրակրկիտ հաշվարկը։

Մեր նախնիները մի քանի հարյուրամյակ մաշվելով, ծերանալով եվրոպական արքունիքներում, Կիլիկյան Հայաստանի օգնության աղերսները նաև չմոռանանք, վերջապես հասկացան, որ միմիայն Ռուսաստանին է հետաքրքրում մեր տարածքը։ Միմիայն Ռուսաստանը իր զինվորին զոհաբերեց, որպեսզի նվաճի (մեզ համար ազատագրի) Հայաստանը։

Այո՛, ցարական լուծը շահի կամ սուլթանի տիրապետության համեմատ մեզ համար ազատագրության նման բան էր։

Կրկնում եմ` Ռուսաստանի տիրապետության ժամանակ վերացվեց հայության ֆիզիկական բնաջնջման վտանգը։ Ռուսների կողմից չեղան մասսայական սպանդներ, ամբողջական գյուղերի և շրջանների հայ բնակչության կոտորածներ, որպիսիք սովորական էին Օսմանյան կայսրությունում կամ Պարսկաստանում իր թյուրքազգի շահերի օրոք։

Պետք է նշել, որ հայ և պարսիկ ժողովուրդների հազարամյա բարեկամությունը հատկապես խզվեց վերջին հարյուրամյակներում Պարսկաստանի թյուրքազգի շահերի վարած հայահալած քաղաքականության պատճառով։

Հիմա մեզ թվում է, թե աշխարհի գիտատեխնիկական զարգացման շնորհիվ այն փոխվել է։ Ո՛չ, սխալվում ենք ։ Ինչպես գայլը չի փոխել իր բնույթը, այնպես էլ թյուրքը մնացել է նույնը։ Դրա ապացույցն է Ալիևի անհագուրդ, ոչ մի զիջումով չբավարարվող, ողջ Հայաստանն արդեն Արևմտյան Ադրբեջան զառանցող քաղաքականությունը։

Չմոռանանք նրա «հերոսական» նկարվելու փաստը մեր տասնութամյա զոհված տղաների սաղավարտների ֆոնին։

Չմոռանանք մեր գերեվարված զինվորների անմարդկային ստորացման փաստերը։

Չմոռանանք ծերերի, կանանց, երեխաների դաժան սպանությունները։

Չմոռանանք այդ ամենին Էրդողանի բացահայտ աջակցությունը։

Չպիտի մոռանանք նաև վերջին մեկօրյա պատերազմի պատճառով նրանց վրեժը արցախցիներից` վառելիքի պահեստի պայթեցմամբ մեր հարյուրավոր զոհերին։

Եվ այս ամենի ֆոնին Եվրոպան ընդամենը մարդասիրական ճառեր էր ասում։

Ընդամենը։

Ադրբեջանին որևէ պատժամիջոցի ենթարկեցի՞ն։

Ո՛չ։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ