ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Վարվող քաղաքականության վնասներն ահռելի են ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար

Վարվող քաղաքականության վնասներն ահռելի են ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար
01.03.2024 | 16:03

ՀՀ իշխանությունների խառնիխուռն, վտանգավոր, ահեռատես ու աննշաձող քաղաքականության հետևանքները մեզ համար դրսևորվում են ամենուրեք։ Լեռնային Ղարաբաղը դարձնելով տարածքային վեճ, մինչդեռ դրա հիմքում ընկած էր ինքնորոշման իրավունքը, Հայաստանը հասավ նրան, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ուղիղ միջամտել ՀՀ ներքին գործերին՝ մեղադրելով «տարածքային հավակնությունների» մեջ: Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»՝ դրանով իրական տարածքային հավակնություններ ներկայացնելով ամբողջ Հայաստանի նկատմամբ, բայց դրա մասին ՀՀ կողմը համառորեն լռում է միջազգային ֆորումների ժամանակ՝ գտնվելով խեղճի ու պաշտպանվողի դերում։

Մի երկիր, որ խախտել է բանակցային գործընթացը, գնացել պատերազմի, իրականացրել հայ բնակչության բռնի տեղահանում, իրեն իրավունք է վերապահում միջազգային հարթակներում Հայաստանին ասել՝ գնացեք Սահմանադրություն փոխեք, դե, իսկ հայկական կողմն էլ ո՛չ էական փաստարկ է բերում, ո՛չ էլ քաղաքական խոսք ասում, գտնվում է պաշտպանվողի դերում՝ արձագանքելով Ադրբեջանի օրակարգերին:

Ադրբեջանի ամեն քայլ կարելի է ուղղել այդ երկրի դեմ, ինչը հասկանալի կլինի ցանկացած միջազգային միջնորդի համար, բայց փոխարենը հայկական կողմի ներկայացուցիչը ասելիք չունի։ Վարվող քաղաքականության վնասներն ահռելի են ոչ միայն ներկայի, այլ նաև ապագայի համար։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ