Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Խաբել չի կարելի

Խաբել չի կարելի
01.03.2024 | 10:50

Անհիմն խոստումներ տալը ծանր խաբեություն է:

Մանավանդ հրապարակում գլխաքանակ ապահովելու նպատակով տրված խոստումները:

Ո՛չ մի դեպքում հարթակը հրապարակին չպետք է խաբի:

Հրապարակը խիստ գերզգայուն է ցանկացած խաբեության

հանդեպ:

Նախորդ ՝ Վազգեն Մանուկյանի կորդինացրած շարժումը խոստանում էր հետ բերել Հադրութն ու Շուշին:

Արցախցին հայրենազրկվեց:

Ներկա, թափ հավաքել ցանկացող շարժումը խոստանում է հետ բերել Արցախը, իր իշխանությամբ, իր բանակով:

Չուզողը թող զույգ աչքով կուրանա:

Բայց ինչպե՞ս...

Ներկա աշխարհաքաղաքական որոշակի զարգացումների համադրությունը մի հնարավորություն է թողնում ՝

Արցախը, ավելի կոնկրետ Ղարաբաղի նախկին խանությունը, Սյունիքով սկսած Գետաշենով ավարտած, կարող է անցնել Իրանին:

Մի՞թե հարթակին թվում է , թե դա է հետ բերելը:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ