ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ռուսաստանի առաջարկները չկատարվեցին, ընթացքի մեջ են Արևմուտքի պահանջները

Ռուսաստանի առաջարկները չկատարվեցին, ընթացքի մեջ են Արևմուտքի պահանջները
16.02.2024 | 07:38

Ալիևը ոչ մի պատահական կամ հաղթական էյֆորիայի տակ գեներացված պահանջ Հայաստանի նկատմամբ չի ներկայացնում։ Ալիևի բոլոր այդ պահանջների վերաբերյալ ՀՀ իշխանությունները պարտավորություններ են վերցրել Արևմուտքում` Մակրոնի, Շոլցի, Բլինքենի և մյուսների միջնորդությամբ։ Հիմա Ալիևը ասում է՝ վերցրե՞լ եք պարտավորություն, կատարեք։

Ալիևի կողմից այսօր ներկայացված ոչ մի պահանջի վերաբերյալ չի եղել ոչ մի պարտավորություն Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված ոչ մի հայտարարության և ոչ մի եռակողմ պայմանավորվածության մեջ։ Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածություններում չի եղել նաև կետ, որ Արցախը Ադրբեջանի մաս է։

Այստեղ չեմ հասկանում հայաստանյան ընդդիմադիրների վրդովմունքը Ալիևի այսօրվա պահանջների վերաբերյալ։ Հայաստանյան ընդդիմությունը չէ՞ր վերջին երեք տարիների ընթացքում զբաղված Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարությունների, ընդհանուր առմամբ, ռուսական առաջարկների և Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածությունների վարկաբեկմամբ, բացահայտ կամ կուլիսների հետևում Ռուսաստանի ուղղությամբ ցեխ շպրտելով, Ռուսաստանին մեղադրելով գոյություն չունեցող և իրականությանը չհամապատասխանող բաների մեջ։

Հայաստանյան ընդդիմությունը, ընդհանուր առմամբ, հասավ իր նպատակին` Ռուսաստանի առաջարկները վարկաբեկվեցին և չկատարվեցին։ Փոխարենը կատարման ընթացքի մեջ են Ալիևի կողմից հնչեցվող Արևմուտքի պահանջները։

Սրանք են Ռուսաստանի մեկնած օգնության ձեռքից հրաժարվելու հետևանքները։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ