Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
22.01.2024 | 13:33

Ոսանողական տարիներին Առնո Բաբաջանյանը շատ տաքարյուն էր, չէր հանդուրժում իր հանդեպ որևէ անհարգալից վերաբերմունք: Մի անգամ այնպես ստացվեց, որ նա վիճաբանեց նկարիչ Վլադիմիր Այվազյանի հետ, վերջինիս ծաղրական խայթոցները ափերից հանեցին, և ինքնատիրապետումը կորցրած Բաբաջանյանը մոխրամանով հարվածեց նրա դեմքին: Նկարչի հոնքը պատռվեց, հոսեց արյունը: Ապշահար ընկերները շտապեցին առաջին օգնությունը ցուցաբերել Այվազյանին: Իսկ Այվազյանը գնաց պոլիկլինիկա, տեղեկանք վերցրեց իրեն հասցված մարմնական վնասվածքի մասին և դիմեց դատարան՝ հայց ներկայացնելով Առնո Բաբաջանյանի դեմ: Մեկ օր անց կոմպոզիտորը ծանուցում ստացավ դատարանից, որ նա իբրև կասկածյալ պիտի ներկայանա՝ այս ու այս հոդվածների համապատասխան: Նշված հոդվածներով նրան սպառնում էր մինչև երեք տարի ազատազրկում:

Ընկերները շտապեցին Այվազյանի մոտ՝ խնդրելով, պահանջելով, որ նա հայցը հետ վերցնի: Բայց նկարիչը չնահանջեց.

- Ոչ մի դեպքում չեմ ների: Բա որ աչքի՞ս կպներ: Ախր ես նկարիչ եմ,- ասաց նա ու հավելեց:- Թող նստի ճաղերի հետևում, որ խելքը գլուխը հավաքի:

Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի ապրումներ ունեցավ Բաբաջանյանը մինչև դատավարության օրը: Եվ միայն այդ օրը Այվազյանը դատարանում իր հայցը հետ վերցրեց՝ ասելով. «Ես իմ պատքը կատարեցի»:

Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 6943

Մեկնաբանություններ