Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Եթե… ապա

Եթե… ապա
05.01.2024 | 09:04

Եթե մի օր ես լինեմ իշխանություն, կամ իշխանության մաս, ապա հրաժարվելու ենք վերգետնյա զորանոցներից և ռազմական կառույցներից։ Ռազմական ենթակառուցվածքները կառուցելու ենք ո՛չ թե ավանդական, այլ մշտապես ֆորս-մաժոր ունենալու հիպոթեզով։

Պաշտպանական կառույցների դերն ու փիլիսոփայությունը ևս կառուցվելու են հաշվի առնելով տարբեր ֆորս-մաժորային իրավիճակներ` բաց և անպաշտպան երկինք, գերազանցող թշնամական ուժեր, շրջափակում, հրթիռահրետանային հարվածներ, ֆոսֆորային հրթիռներ, քիմիական զենք, կտրված մատակարարման շղթա։ Ահա այս բոլոր ֆորս-մաժորային իրավիճակներին համապատասխան ռազմական ենթակառուցվածք և պաշտպանական գծեր պետք է կառուցենք, որոնք թշնամու համար իսկական ու երաշխավորված լաբիրինթային գերեզման պետք է ապահովեն:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3728

Մեկնաբանություններ