Արցախի Հանրապետության բնակչությունը գտնվում է ֆորս-մաժորի և իրավաքաղաքական ճգնաժամի մեջ:
Ըստ հայտնի հայտարարության, Արցախի Հանրապետության կառավարությունը իր գործունեությունը դադարեցնելու է 2024 թ. հունվարի 1-ին։
04.10.2023 թ. Եվրոպական Պառլամենտը հանդես եկավ «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունման առաջարկ»-ով։
Արցախի Հանրապետության բնակչությանը իրավաքաղաքական ճգնաժամից դուրս բերելու և ֆորս-մաժորի իրավիճակում իրավական, մարդասիրական և լրատվական ոլորտներում աշխատանքները կենսագործելու նպատակով ստեղծում ենք «Արցախի ժամանակավոր Ադմինստրացիա» վարչական մարմինը։
1. Վարչական մարմինը կազմված կլինի 5 -12 անդամներից, որը կգործի իրավունքի, մարդասիրական և լրատվական ոլորտներում:
2. Վարչական մարմինն ընդունում է Եվրոպական Խորհրդարանի 04.10.2023 թ. «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունման առաջարկ»-ը (2023/2879(RSP):
3. Վարչական մարմինն ընդունում է Եվրոպական խորհրդարանի 04.10.2023 թ., բանաձևը, որպես ճանապարհային քարտեզ:
Անաստաս ԻՍՐԱՅԵԼՅԱՆ