«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ռուս-ադրբեջանական նավթային գործարքն իրականություն է դառնում

Ռուս-ադրբեջանական նավթային գործարքն իրականություն է դառնում
18.10.2023 | 14:55

Շուտով ռուսական նավթը հայտնվելու է Բաքվի նավթամշակման ամենախոշոր գործարանում:

Ընդ որում, Ադրբեջանը պատրաստվում է Ռուսաստանից նավթ ստանալ 56,58 և վաճառել 85,5 դոլարով: Այսպիսով, 1 բարել ռուսական նավթի վաճառքից եկամուտը կազմելու է շուրջ 29 դոլար:

Ըստ հանրամատչելի տեղեկությունների, Ադրբեջանը տարեկան արտահանում է շուրջ 4 մլն տոննա նավթ, հետևաբար` ռուսական նավթը տարեկան 1 մլրդ դոլարից ավելի եկամուտ է բերելու:

Հիշեցի Լուկաշենկո Ալեքսանդրի և Սարգսյան Սերժի հեռախոսազրույցը, որտեղ Բելառուսի նախագահն Արցախի հանձնման դիմաց ինչ-որ մեկի անունից, եթե չեմ սխալվում, 5 մլրդ դոլար էր առաջարկում:

Ռուս-ադրբեջանական նավթային գործարքն իրականություն է դառնում Արցախի հանձնումից անմիջապես հետո: Մնում է պարզել, թե ովքեր են գործարքից ստացվող հսկայական եկամտի շահառուները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2271

Մեկնաբանություններ