ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Կե՜ցցե Չեչնիայի Գուդերմեսի շրջանի ապագա ենթաշրջանը

Կե՜ցցե Չեչնիայի Գուդերմեսի շրջանի ապագա ենթաշրջանը
21.09.2023 | 17:14

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, շատ ուժեղ ազգային տոն է՝ Տեր-Պետրոսյան Լևոնի անկախության տոնը: Այս առիթով պետք է ասեմ, որ սեպտեմբեր ամիսը հայ ժողովրդի վրով չի, պարզապես սև ամիս է:

1920 թվականի սեպտեմբերի 24-ին հեղափոխական դաշնակները պատերազմ հայտարարեցին քեմալական Թուրքիային, որպեսզի երկրի 80 տոկոսը հանձնեն: Որովհետև այդպես էր պետք դաշնակների վերադաս Անգլիային, քանի որ անգլիացիք, ստույգ գիտակցելով, որ հաշված օրերի կամ ամիսների հարց է ռուսների ներխուժումը Հայաստան: Եվ նրանք պրագմատիկ որոշում ընդունեցին՝ հայերին ֆաս տալ թուրքերի վրա, քանզի գիտակցում էին, որ հայերը երկիրը կկորցնեն կամ ամբողջությամբ, կամ մասամբ: Այսինքն, «շնից մազ պոկելը խեր է» սկզբունքով: Եվ հայերն արդարացրին վերադասի հույսերը, և գնդապետ Սթոքսը նոյեմբերի վերջին հրահանգեց Վրացյան Սիմոնին.

«Դուք պետք է հաշտվեք թուրքերի հետ իրենց պայմաններով, քանի որ ռուսները մեր թշնամիներն են»:

Այդպես էլ եղավ, ստորագրվեց հիանալի Ալեքսանդրապոլյան պայմանագիրը:

ՈՒղիղ 100 տարի և 3 օր անց՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, նույն անգլիացիք և Արևմուտքն ընդհանրապես Նոր Հայաստանի ժողվարչապետ փաշինյան նիկոլին հանձնարարեցին սկսել ևս մեկ պատերազմ, այս անգամ Ալիև էֆենդու Ադրբեջանի հետ, որպեսզի խլեն ամբողջությամբ Արցախը, սակայն ռուսներն իրենց բնորոշ ոճով էլի խառնվեցին և խանգարեցին՝ փրկելով փաշինյան նիկոլից Արցախի 20 տոկոսը:

2023-ի սեպտեմբերի 19-ին, ըստ նախնական պայմանավորվածության փաշինյան Նիկոլի հետ, Ալիև էֆենդին իր արևին սկսեց «հակաահաբեկչական օպերացիա» Արցախում և վերջապես հասավ իր մուրազին՝ Արցախ այլևս չկա: Իսկ այս խայտառակ ողբերգական իրադարձությունների սկիզբը դրեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, երբ հայ ժողովրդին

Տեր-Պետրոսյան Լևոնն ասաց, որ պետք է անկախանանք

ԽՍՀՄ-ից, քանի որ նրան, նախ, փող էր պետք, երկրորդ՝ հանձնարարական էր ստացել Արևմուտքից Հայաստանը աստիճանաբար վերադարձնել 1920-ի կարգավիճակին, քանզի նրա վերադասներին մյուս տարածքներն էին անհրաժեշտ (դե թուրան-մուրան և այլն):

Հիմա հարց. արդյո՞ք հայ ժողովրդի խելքի բանն էր անկախությունը, անկախ պետականությունը: Կամ՝ արդյո՞ք հայ ժողովրդին դա օգուտ տվեց: Համոզված եմ, որ ոչ: Ըստ իս, հայ ժողովրդի տեղն այսօր իր երկրի մնացորդների հետ Չեչնիայի Հանրապետության Գուդերմեսի շրջանն է՝ Գուդերմեսի շրջանի ենթաշրջանի կարգավիճակով: Դրանից մի քանի տարի հետո, երբ Հայաստանը Ռամզանը դեզինֆեկցիայի կենթարկի և բարսեղյան լևոնատիպ տարրերին կոչնչացնի, կարելի կլինի մտածել Գուդերմեսի շրջանից դուրս գալու և անմիջապես Չեչնիա մտնելու մասին: Իսկ դրանից ևս մի քանի տարի անց, եթե, իհարկե, հայ ժողովուրդն իրեն լավ պահի և խելքի գա, կարելի կլինի դիմել ՌԴ նախագահին այդ դաշնության լիիրավ սուբյետ դառնալու համար:

Այս հեռանկարը շատ հավանական է, եթե, իհարկե, փաշինյան նիկոլն այս երկրից մի բան թողնի: Դրա համար պետք է շտապել՝ այնպիսի հողակեր ժողվարչապետ ունի հայ ժողովուրդը, որ աշխարհը չունի:

Ինչևէ, մտածեք…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ