Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հայաստանը դարձել է այն գործիքը, որով խոշոր կապիտալը ձգտում է Ադրբեջանում նույնպես ունենալ պառլամենտական դեմոկրատիա

Հայաստանը դարձել է այն գործիքը, որով խոշոր կապիտալը ձգտում է Ադրբեջանում նույնպես ունենալ պառլամենտական դեմոկրատիա
09.07.2023 | 18:14

Լենինը ձևակերպում է.

- Չկա ինքնին դեմոկրատիա:

Չկա համընդհանուր դեմոկրատիա , ու չի էլ կարող լինել:

Կա իշխող խավի դեմոկրատիա:

Լենինյան այս դրույթն առ այսօր գործում է:

Համենայն դեպս, ոչ ոք չի ժխտել կամ ռևիզիայի ենթարկել:

Այսօր աշխարհում, նմանապես և Հայաստանում իշխում է խոշոր կապիտալը:

Ֆինանսա -վարկային, այն է՝ բանկային կառույցների գործիքակազմի միջոցով :

( ...մի 10 անգամ գրած կլինեմ ԿԲ -ն Համաշխարհային բանկի էմիսարն է ցանկացած երկրում):

Խոշոր կապիտալի երազած միջավայրը, պառլամենտական դեմոկրատիան է:

2015 թ. ընդունված ՀՀ Սահմանադրությունը, որով անցանք կառավարման խորհրդարանական մոդելին, խոշոր կապիտալի հաղթանակն էր մեր երկրում:

Իսկ ինչու՞ է պառլամենտական դեմոկրատիան անհրաժեշտ խոշոր կապիտալին, որովհետև կուսակցությունները վաղուց ի վեր դարձել են բիզնես պրոյեկտներ:

Իշխանության գալու համար նրանց անհրաժեշտ է փող, ինչն էլ կարող է հատկացնել միայն բանկային համակարգը, որոշակի պայմանավորվածությունների դիմաց:

Իսկ բանկը ստանում է ֆինանսական մեկ միավորի ավելի արագ պտույտ:

Եվ վարկային ծրագրերի ավելի պարզեցում, որպես շահագործման և հարստացման միջոց:

Երբ խոսվում է Ռոկֆելլերների բանկային համակարգի

նախկին չինովնիկ , Ֆրանսիայի նախագահ Մակրոնի

«հայամետության» և Ադրբեջանի նախագահ Ալիևի կատաղի հակամակրոնականության մասին պետք է նկատի ունենալ այս հանգամանքը:

Հարավային Կովկասի երեք հանրապետություններից երկուսը պառլամենտական դեմոկրատիայի մոդելում են:

Կովկասը խոշոր կապիտալին լիիրավ ենթարկելու համար մնում է դիկտատորական Ադրբեջանը:

Ալիևն ուժեղ բռունցքով իր բազմազգ հանրապետությունը պահում է կապանքված:

Մակրոնի համար մնացել է միայն Հայաստանը, որով կարելի է սասանել ադրբեջանական նախագահական մոդելը:

Հայաստանը դարձել է այն գործիքը, որով խոշոր կապիտալը ձգտում է Ադրբեջանում նույնպես ունենալ պառլամենտական դեմոկրատիա:

Կցանկանայի, որ Մակրոնին դիֆիրամբներ ձոնելուց առաջ, խորհրդածեք:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2209

Մեկնաբանություններ