ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-20

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-20
21.06.2023 | 21:23

(սկիզբը` այստեղ)

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինն այսօր ելույթ ունենալով Ռուսաստանի պատմական ընկերության ընդհանուր ժողովում, հայտարարել է հատուկ ռազմական գործողության գոտում «ՆԱՏՕ-ի հակահարձակման» մասին:

«Ավելի ճիշտ է ասել, որ մեր զորքերը զսպում են, այսպես կոչված, ՆԱՏՕ- ի խմբավորման հակահարձակումը, որտեղ որպես կենդանի ուժ օգտագործվում են ՈՒկրաինայի զինծառայողները»,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ, ասել է Նարիշկինը:

Այլ կերպ ասած՝ միջուկային տերության՝ Ռուսաստանի դեմ ոչ պաշտոնապես, լավ թե վատ քողարկված կերպով, պատերազմում է ՆԱՏՕ-ն, իսկ ՈՒկրաինայի զինծառայողներն այդ պատերազմում օգտագործվում են որպես կենդանի ուժ: Տեղի ունեցողը ողջ պատմության ընթացքում աննախադեպ է, քանի որ ՆԱՏՕ-ն մինչ այդ, իր գոյության ավելի քան յոթ տասնամյակում չի համարձակվել պատերազմել ԽՍՀՄ-ի կամ ՌԴ-ի դեմ, բացի այդ, որևէ պետություն կամ պետությունների խմբավորում աշխարհի ոչ մի միջուկային տերության դեմ պատերազմ չի մղել:

ԱՄՆ-ի գլխավորած հավաքական Արևմուտքը փորձում է պարտության, այն էլ՝ ռազմավարական պարտության մատնել միջուկային տերությանը, կարծում ենք, առանձնապես դժվար չէ պատկերացնել դրա հնարավոր հետևանքները:

ԱՀԾ տնօրենի վերոնշյալ հայտարարության նախօրեին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի պաշտոնաթող փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել էր, որ ավելի քան 15 երկրների վարձկաններ կռվում են ՈՒկրաինայի զինված ուժերի շարքերում, Լուգանսկի ուղղությամբ, Ռուսաստանի «Հարավ» զորախմբի պատասխանատվության գոտում։

Նկատենք՝ ավելի քան 15 երկրների վարձկաններ (նրանց մեծ մասն իրականում վարձկանի կարգավիճակով ծպտված ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, ՆԱՏՕ-ի զինծառայողներ) կռվում են միայն ԼԺՀ-ի ուղղությամբ, իսկ հատուկ ռազմական գործողության գոտում՝ շատ ավելի մեծ թվով երկրների…

«Անցած շաբաթվա ընթացքում մարտական շփման գծի Կուպյանսկի, Կրասնոլիմանի և Դոնեցկի ուղղություններում հետախուզական տվյալների վերլուծության ընթացքում հայտնաբերվել են վարձկաններ ավելի քան 15 երկրներից»,- ասել է պաշտոնաթող փոխգնդապետը:

Ինչ վերաբերվում է Արևմուտքի կողմից ՈՒկրաինա ուղարկված տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկային, զենք- զինամթերքին, ապա բանն արդեն հասել է այնտեղ, որ ՆԱՏՕ-ն, ՌԴ-ին ռազմավարական պարտության մատնելու մարմաջով տարված, իր զինապահեստները սովորական սպառազինությունների առումով գրեթե դատարկել է, և այդ մասին հայտարարել է նույնիսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ինքը:

«Մեզ անհրաժեշտ է ավելի հզոր ռազմարդյունաբերություն, որի ներկայացուցիչներն այսօր հավաքվել են այստեղ,- Բեռլինում «գերմանական արդյունաբերության օր» տնտեսական համաժողովի ժամանակ, «Ведомости»-ի տեղեկացմամբ , հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։- Մեր զենքի և զինամթերքի պաշարները դատարկվել են և պետք է համալրվեն ոչ միայն Գերմանիայում, այլև ՆԱՏՕ- ի շատ երկրներում»։

Ստոլտենբերգն իր այս ահազանգով, իհարկե, ինչ- որ չափով չափազանցրել է՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաարդյունաբերությունը խթանելու նպատակով, իրականում ՆԱՏՕ-ի զինապահեստները ոչ թե դատարկվել, այլ գրեթե դատարկվել են, այն էլ միայն՝ սպառազինության որոշ բաղադրիչների գծով, սակայն նույնիսկ այս վիճակը բավարար է պատկերացում կազմելու, թե ՆԱՏՕ-ն ինչ ահռելի քանակի սպառազինություն է ուղարկել ՈՒկրաինա:

Եթե վերոնշյալին հավելենք նաև ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների կողմից ՈՒկրաինա ուղարկված ռազմական տեխնիկան, զենք-զինամթերքը (միայն ԱՄՆ-ն 2022 թ. փետրվարի 24-ից, ընդհանուր առմամբ, 37,3 մլրդ դոլար է հատկացրել ՈՒկրաինային սպառազինություն մատակարարելու համար), ապա պատկերը կամբողջանա: Փետրվարի կեսերին Ստոլտենբերգը հայտարարել էր, որ արևմտյան երկրները չեն հասցնում արկեր արտադրել ՈՒկրաինայի համար։ Հունվարի 10-ին նա նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դաշնակիցները սպառել են իրենց ռազմական պաշարները՝ օգնություն տրամադրելով ՈՒկրաինային:

Ասել, թե Արևմուտքի կողմից ՈՒկրաինա սպառազինության, ընդ որում, գնալով ավելի հեռահար ու հզոր զինատեսակների առաքումը Ռուսաստանին չի անհանգստացնում ու նրա համար վտանգավոր չէ, նշանակում է թեթևամտություն դրսևորել: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, «Ведомости»–ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ Ռուսաստանը հունիսի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել արևմտյան երկրների կողմից ՈՒկրաինային զենք մատակարարելու և հակամարտության դիվանագիտական կարգավորման փորձերի վրա դրանց ազդեցության թեմայով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թերևս ՈՒկրաինա սպառազինության հարաճուն մատակարարումից բխող վտանգը տեսնելով է նաև Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել , որ Ռուսաստանի համար միջուկային զենքի օգտագործումը տեսականորեն հնարավոր է, եթե ՌԴ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ռուսական պետության գոյության սպառնալիք առաջանա: Միաժանանակ նա նշել է, որ Ռուսաստանն այժմ դրա անհրաժեշտությունը չունի:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իրական է համարել Ռուսաստանի կողմից տակտիկական միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը:

«Երբ ես մի քանի տարի առաջ այստեղ ասում էի, որ ինձ անհանգստացնում է Կոլորադո գետի չորացումը, բոլորը ինձ նայում էին որպես խելագարի։ Նրանք ինձ նայեցին այնպես, ինչպես երբ ես ասացի, որ անհանգստանում եմ, որ Պուտինը մարտավարական միջուկային զենք կօգտագործի։ Դա իրական է»,- ТАСС-ի փոխանցմամբ, երեկ Կալիֆոռնիայում դոնորների խմբին ասել է Բայդենը:

Բայդենը սա, ամենայն հավանականությամբ, ասել է դոնորներից ավելի մեծ գումարներ պոկելու համար, որպեսզի ՈՒկրաինա սպառազինություն ուղարկելու ավելի մեծ հնարավորություններ ունենա: Ճիվաղն իբր մտահոգ է, անհանգստացած է ՌԴ-ի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման հեռանկարով, մինչդեռ իրականում հենց ինքն է ձգտում դրան՝ պատերազմի մասշտաբներն ընդլայնելու նպատակով:

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր ՊՆ կոլեգիայի նիստում, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերը ծրագրում են HIMARS և «Storm Shadow» թևավոր հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, ներառյալ՝ Ղրիմին:

«Այդ հրթիռների օգտագործումը հատուկ ռազմական գործողության գոտուց դուրս կնշանակի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լիարժեք ներգրավում հակամարտությանը և կհանգեցնի անհապաղ հարվածների ՈՒկրաինայի տարածքում որոշումների կայացման կենտրոններին»,- ընդգծել է նախարարը։

Մայիսի սկզբին Մեծ Բրիտանիայի կողմից ՈՒկրաինային փոխանցված օդային բազայավորման, ինքնաթիռներից արձակվող «Storm Shadow» թևավոր հրթիռների հեռահարությունը, ըստ տարբեր աղբյուրների, 250- 300 կիլոմետր է։ Ինչպես հաղորդել է CNN-ը, Լոնդոնը Կիևից երաշխիքներ է ստացել, որ դրանք կօգտագործվեն միայն «ՈՒկրաինայի ինքնիշխան տարածքում» թիրախների դեմ։ Այդ ժամանակից ի վեր, ՈՒկրաինայի զինված ուժերը նշված հրթիռներով բազմիցս հարձակվել են ռուսական նոր շրջանների վրա։ Լոնդոնը և Վաշինգտոնն ՈՒկրաինայի ինքնիշխան տարածք են համարում նաև Ղրիմը…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ