Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հայկական շահից է բխում, որ Էրդողանը չվերընտրվի

Հայկական շահից է բխում, որ Էրդողանը չվերընտրվի
10.05.2023 | 21:39

Պակիստանում քաղաքացիական պատերազմ է, հետևաբար, Ադրբեջանն ու Թուրքիան առնվազն մի որոշ ժամանակ զրկվեցին իրենց կարևորագույն ռազմավարական դաշնակիցներից մեկից. մնաց, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում Քեմալ Քըլըչդարօղլուն հաղթի կամ, գոնե, հեշտությամբ չհաշտվի իր պարտության հետ, և Ադրբեջանը առնվազն ժամանակավորապես կմնա մենակ:

Եվ, ուշադրություն, թեև դա չի բխում ո՛չ ռուսական, ո՛չ իրանական շահից, բայց մեզ` հայերիս, առաջնայինը Հայկական շահը պետք է հետաքրքրի ու հենց Հայկական շահից է բխում, որ Էրդողանը չվերընտրվի (այսինքն, տվյալ դեպքում ընտրվի Քեմալ Քըլըչդարօղլուն):

Այս պարագայում ձևավորված նոր իրականության պայմաններում Հայաստանը բավականին երկար ժամանակ կունենա իշխանությունը փոխելու, վերադասավորումներ կատարելու ու թշնամուն հակահարված տալու համար:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2627

Մեկնաբանություններ