Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Իսկ մեկը հեծանիվ է քշում, քանի որ նրանից ոչինչ կախված չէ

Իսկ մեկը հեծանիվ է քշում, քանի որ նրանից ոչինչ կախված չէ
19.09.2024 | 06:55

Հիշեցնեմ, որ Վրաստանում է որոշվելու ռեգիոնի ճակատագիրը, այդ թվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», ՌԴ-ի ու Իրանի քաղաքականությունը, Ադրբեջան-Թուրքիա տանդեմի անելիքներն ու ՀարավայինԿովկասում ուժային բալանս հաստատվելու ապագան:

Վրաստանում ընտրություններն ԱՄՆ-ի համար մոտավորապես Թրամփ-Հարիս ընտրական հակամարտությունն են, ու, ինչպես ասում է ոմն մեկը, կա՛մ ԱՄՆ-ի նախագահ կդառնա Հարիսը, կա՛մ ԱՄՆ-ը նախագահ առհասարակ չի ունենա: Նույն լոգիկայով էլ Վրաստանում կա՛մ իշխանության կգան պրոամերիկյան ուժերը, կա՛մ Վրաստանը չի լինի՝ կհայտնվի քաոսի մեջ:

Բարդագույն ցիկլ ենք մտնում՝ շատ լուրջ ու հետաքրքիր զարգացումների սպասումով ու կանխատեսումով:

Իսկ ոմն մեկը հեծանիվ է քշում, քանի որ նրանից ոչինչ կախված չէ, իր մասով այլ մայրաքաղաքներում են որոշումները կայացվում, հետևաբար, թուլացել է ու հաճույք է ստանում:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ