Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են ղարաբաղյան խնդիրը

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են ղարաբաղյան խնդիրը
17.02.2021 | 21:59

«ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը: Նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Այսօր Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ:

Դիտվել է՝ 4668

Մեկնաբանություններ