Ազատ գետի ջրամբարի ջուրը հարակից գյուղերի բնակիչներին չի ծառայում։ «Իրատեսի» աղբյուրը հայտնում է, որ ջրամբարի ջուրն առատորեն հոսում է մեր հարևաններին, ու դրա դեմը ոչ ոք չի առնում։
«Փոխանակ այն տրամադրվի մեր գյուղացիներին, որ ոռոգեն իրենց հողատարածքները, առատորեն հոսում է դեպի Թուրքիայի տարածք։ Պատկան մարմիններին սա կարծես չի հուզում»,- ասաց մեր զրուցակիցը։
Ազատի ջրամբարը գտնվում է Արարատի մարզում, Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Մակերեսը 2.85 քառակուսի կմ է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն խորանարդ մետր։ Այն հիմնականում օգտագործվում է ոռոգման նպատակով: