Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայրենասիրությունը վերջին պատվանդա՞նը

Հայրենասիրությունը վերջին պատվանդա՞նը
01.08.2008 | 00:00

Ոնց երևում է, հայրենական քաղաքական «բրենդների» տեսականին արևի տակ տեղ գտնելու, կերակրատաշտին մերձ գտնվելու հաշվով երևակայության պակաս չի զգում: Նախ՝ այն պատճառով, որ ինքնամատույց սույն արժեհամակարգն ինքն էլ լավ չի հասկանում, թե ինչ է ուզում, ումից և ինչպես: Ձևով քոչարյանական, բովանդակությամբ` էլի քոչարյանական այդ «հոծ» շարժումը չի գիտակցում պահի «լրջությունն ու կարևորությունը», այն է` իշխանական համակարգում այսօր դրված է մեկ հարց` կամ` կամ, ուր բոլոր իշխանապահները պետք է կարողանան կողմնորոշվել. իրենք «Քոչարյանի՞ցն են, թե՞ Սերժիցը»:
Ինքնամոռացության մեջ հայտնված հայրենասիրական ընդդիմադիր երրորդ ուժը էս նեղ մաջալին ու ինչպես միշտ` որոշել է համ հաճույք ստանալ, համ էլ... հասկացաք: Ասել է` ուզում են լավ, բայց կստացվի` ինչպես միշտ:
Բանն այն է, որ ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Դաշինք» (վերակազմակերպված ՀՌԱԿ) կուսակցության ներկայացուցիչ ԳՆԵԼ ՂԼԵՉՅԱՆԸ, չգիտես ինչու, մեծ աղմուկ է բարձրացրել գրեթե ոչնչից: Վերջինից մենք փորձում էինք ճշտել` մասնակցելո՞ւ է երրորդ «հայրենասիրությանը ՀՌԱԿ-ը»:
-Եթե երրորդ ուժ ասելով մարդիկ հասկանում են «Թերջան» ֆորմատը, ապա մենք չենք մասնակցում այդ բանակցություններին: Ի դեպ, նրանք բոլորովին էլ նոր ուժ չեն ձևավորում, պարզապես վեց կուսակցություններ պարբերաբար հանդիպում, մտքեր են փոխանակում: Որքան ես եմ տեղեկացված, նրանք չունեն խնդիր որևէ կուսակցության մեջ միավորվելու: Իհարկե, մենք ողջունում ենք մտքերի փոխանակությունը: Ինչ վերաբերում է ՀՌԱԿ-ին ու նրա մեջ մտնող «Դաշինք» և «Ազգային վերածնունդ» կուսակցություններին, ապա մենք դրել ենք բոլորովին այլ խնդիր մեր առջև: Մեր խնդիրը ոչ թե ինչ-որ ուժի հետ տարատեսակ հարցեր քննարկելը, այլ բոլոր ազգային-ժողովրդավարական արժեհամակարգը կրող կուսակցություններին և անհատներին համախմբելն է մեկ կուսակցության մեջ,- ասաց Գնել Ղլեչյանը:
Հարցին էլ, թե ո՞վ է հաջորդը, որ կմիանա ՀՌԱԿ-ին, պարոն Ղլեչյանը հիշեցրեց. Էդուարդ Անտինյանը` յուր ԱԱԿ-ով. «Ըստ էության քաղաքական որոշումը կայացվել է, մնացել է իրավական գործընթացը»:
Ազգային ժողովրդավարականի մասով էլ հարցրինք` Վազգեն Մանուկյանն է՞լ է ձեզ հետ: Ասվեց. «Շփումներ, բանակցություններ ԱԺՄ-ի հետ կան»:
Ասինք` անձամբ ճշտենք շփման չափը:
Պարզվեց՝ Վազգեն Մանուկյանը քաղաքում չէ: Կգա` կճշտենք:
Կ. Դ.

Դիտվել է՝ 5776

Մեկնաբանություններ