ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Շատ ենք աղմուկ սիրում

Շատ ենք աղմուկ սիրում
11.10.2024 | 14:19

Երբ ոստիկանական մեքենան կես ժամը մեկ, մեզոզոյան դարաշրջանի տիրոնազավրերի ոռնոցներ արձակելով, բոլոր մեքենաներն աջուձախ հրմշտելով՝ շնչակտուր սլանում է փողոցով, ես համոզված չեմ, որ միշտ գնում են զինված հանցագործ խումբ վնասազերծելու, ու մի վայրկյան ուշանալը կարող է ճակատագրական լինել։ Եթե Հայաստանում էդքան զինված հանցագործ խմբեր լինեին, մենք գողական աշխարհի մեծ ութնյակի առաջատարը կլինեինք ու, անգլերեն կարճ ասած, Մեծ 7-նյակ կդարձնեինք մեր բոլոր հակառակորդներին։ Չէ՛, կարող է գնում են պիցցա ուտելու, բայց եթե ի վերուստ տրված է շչակը, ինչի՞ չշչեն։

Մանկապղծության մեջ մեղադրվող ֆիզիկայի դասատուին էլ պետք է նենց բռնել, կարծես զինված լրտեսական ցանց են վնասազերծում։ Ա՜յ մարդ, եթե հրապարակայնություն էր պետք, երկու հոգով հանգիստ մտնեիք դասասենյակ, բոլորի աչքի առաջ հագցնեիք ձեռնաշղթաներն ու ուղեկցեիք դպրոցից դուրս։ Տենց շատ ավելի ազդեցիկ կլիներ։ Ու՞ր պիտի փախներ, նա հո յոթգլխանի վիշապ չէր։ Իսկ հիմա՝ էս ամբողջ պատմությունից հետո, շատերի աչքում հենց յոթգլխանի վիշապ դարձավ։ Իսկ վիշապին չեն սիրում, բայց շատերը հարգում են։

Մենք շատ ենք, էլի, աղմուկ սիրում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ