ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հայտնվել ենք Կաֆկայի «դղյակում»

Հայտնվել ենք Կաֆկայի «դղյակում»
04.10.2024 | 11:43

Վերջերս սկսել եմ շատ վատ հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ եմ հայտնվել։ Ափսոս, որ Կաֆկան 100 տարի առաջ է գրել իր «Դղյակը», թե չէ ես պետք է նման մի բան գրեի այսօր։

Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որոնց մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն։

Իրավապահ մարմինները քրեական գործ չեն բացում և վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու։

Արդյունքում՝ և՛ վարչապետի վրա է պետք հոդված դնել՝ պետական դավաճանության մասին իմանալու ու իրավապահ համակարգին չհայտնելու համար, և՛ իրավապահ համակարգի պատասխանատուների վրա՝ վարչապետին ցուցմունք տալու պահանջով ծանուցում չուղարկելու համար։

Եվ այսպես ապրում ենք։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3611

Մեկնաբանություններ