Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ի՞նչ է նշանակում «հանրաքվեով լուծել Ադրբեջանի հետ սահմանազատման հարցը»

Ի՞նչ է նշանակում «հանրաքվեով լուծել Ադրբեջանի հետ սահմանազատման հարցը»
20.06.2024 | 10:30

Արդյո՞ք, եթե բնակչությունը դեմ քվեարկի «սահմանազատմանը», ապա Հայաստանն այլևս սահման չի ունենալու:

Արդյո՞ք, եթե բնակչությունը դեմ քվեարկի «սահմանազատմանը», ապա պատերազմ է սկսվելու:

Արդյո՞ք, եթե բնակչությունը դեմ քվեարկի «սահմանազատմանը», ապա Փաշինյան Նիկոլը հրաժարական կտա:

Ի վերջո, ի՞նչ կլինի, եթե բնակչությունը կողմ քվեարկի «սահմանազատմանը»:

Իհարկե, այս հարցերին Փաշինյան Նիկոլը չի պատասխանելու:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ