38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ցանկացած անվանումով միջազգային համաձայնություն միջազգային պայմանագիր է

Ցանկացած անվանումով միջազգային համաձայնություն միջազգային պայմանագիր է
08.06.2024 | 14:31

Հաստիքային ագիտատորների առջև խնդիր է դրված հենց ընդդիմության միջոցով ներկայիս սահմանագծումն ու սահմանազատումը հրամցնել իբրև օրինականության դասական նմուշ։ Տեխնոլոգիան անչափ պրիմիտիվ է՝ առաջարկվում է ընդդիմադիր հռչակված քաղաքական գործչին պատասխանել, թե կոնկրետ ինչո՞ւմն է խախտումը, ինչին, ցավոք, առանձին գործիչներ չեն կարողանում հստակ ու միանշանակ պատասխանել։

Իրականում խախտումները մի քանի տասնյակի են հասնում, որոնց բազմիցս ենք անդրադարձել, բայց նշեմ ամենահիմնականը՝ ցանկացած անվանումով միջազգային համաձայնություն միջազգային պայմանագիր է (տե՛ս՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը), իսկ այդպիսին կարող է ոչ թե անհապաղ կիրառվել փոխվարչապետի ստորագրությամբ, որն անգամ այդպիսի լիազորություն չի ունեցել (ինչի փաստացի ականատեսն ենք) , այլ կարող էր ուժի մեջ մտնել Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի առնվազն 1-ին և 2-րդ կետերով ամրագրված հիմքերով վավերացնելուց հետո.

«1. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝

1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ»։

Հ.Գ. Ավելի ողջամիտ կլինի, եթե ԱԺ իշխանական պատգամավորներին հարցնեք, թե որքանո՞վ են իրենք իրենց հարմարավետ զգում՝ սեփական առաքելությունից մեկուսացվելու արդյունքում:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4081

Մեկնաբանություններ