ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հայաստանը պետք է մաքրել և ազատել թուրքական գործակալական ցանցից

Հայաստանը պետք է մաքրել և ազատել թուրքական գործակալական ցանցից
11.05.2024 | 19:31

Եկեք մի քանի հարց հստակեցնենք։

Ինձ գրում են, հարցնում են՝ տարբեր ընկերներ, ծանոթներ, թե արդյո՞ք ռիսկեր չեմ տեսնում, անհանգստություն չկա, որ այս պրոցեսը ցանկալի արդյունք չի տա կամ չի ընթանա անցանկալի ուղղությամբ. արդյո՞ք անհանգստանալու առիթ չկա, երբ տեսնում ենք, որ Շարժմանը միանում են ակնհայտ կասկածելի դեմքեր և այլն։

Փորձեմ մի ընդհանրական գրառմամբ անդրադառնալ բոլոր այս հարցերին։

Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով հայտարարում է, որ եթե հողերը չտանք՝ պատերազմ կլինի։ Միևնույն ժամանակ, շարունակում է, թե հողերի տալը 100%-ով մեզ չի ապահովագրում պատերազմից։ Այսինքն՝ հողերը տալու պարագայում ևս պատերազմը անխուսափելի է։

Սա նշանակում է՝ «հողերը տալիս ենք, որ պատերազմ չլինի»-ն արգումենտ չի կարող լինել։

Հիմա հասկանանք։ Հողերը, որոնք պատրաստվում են հանձնել՝ Տավուշի հատվածում ներառում են ՀՀ պաշտպանական գիծը։ Այսինքն, հողերի հանձնումը ուղիղ կերպով քայքայելու է ՀՀ պաշտպանական հնարավորությունները, թուլացնելու է Հայկական դիրքերը և ուժեղացնելու է, բարենպաստ պայմաններ է ստեղծելու Ադրբեջանի համար։

Եթե պատերազմ սկսվի հանձնված հողերի պարագայում՝ Ադրբեջանը ստանալու է ակնհայտ դիրքային առավելություն և գերակայություն մեր նկատմամբ։

Իսկ ամուր դիրքերի պայմաններում մենք ունենում ենք տակտիկական առավելություն՝ դիմակայելու ադրբեջանական ագրեսիային։

Հիմա, Նիկոլն ասում է, որ ցանկացած պարագայում ինքը տալու է այդ հողերը։ Ադրբեջանն էլ ցանկացած պարագայում՝ պահանջելու է ավելին։

Սա նշանակում է, որ եթե ոչինչ չարվի, ապա տարածքների հանձնումն անխուսափելի է։ Իսկ պատերազմը՝ ցանկացած ելքի դեպքում՝ հավանական։ Բայց, հանձնված հողերի պարագայում՝ մեր պարտությունն առավել հավանական է, քան՝ չհանձնված հողերի դեպքում։

Հիմա գանք Շարժմանը։

Երեկ հանրահավաքին բավականին հոծ մի բազմություն կանգնած էր Փոստի և Մարիոթի շենքերի ստվերում։ Սկզբից թվում էր, թե արևից են պաշտպանվում, բայց մայրամուտից հետո էլ այդ մարդիկ շարունակեցին մնալ իրենց տեղում։ Տպավորությունս այնպիսին էր, որ ենթագիտակցորեն այդ մարդիկ ասում էին՝ մենք էստեղ ենք, բայց ձեզ հետ ենք, թե ոչ՝ դեռ չենք կարող ասել։ Սպասում են ինչ-որ հստակության, ինչ-որ բանի․․․

Նորմալ է, Նիկոլի քայլարշավին մասնակցած ժողովուրդը, որը մի անգամ արդեն խաբվել է, իրավունք ունի զգուշավորություն ցուցաբերել նոր շարժումների նկատմամբ։

Բայց․․․

Եկեք հասկանանք։ Եթե ոչինչ չարվի, ապա հստակ է, որ Նիկոլը հանձնելու է տարածքները՝ դրա բոլոր բացասական հետևանքներով։ Այսինքն, ոչինչ չանելը արդեն իսկ ենթադրում է բացասական ելք։

Իսկ ինչ-որ բան անելը արդեն այդ բացասական ելքը կանխելու որոշակի հավանականություն է ենթադրում։

Հետևաբար, ոչինչ չանելու և ինչ-որ բան անելու հարցում ընտրությունը միանշանակ երկրորդի կողմն է։

Կա՞ն արդյոք ռիսկեր, որ Շարժումը կարող է սպասվածից տարբեր ելքեր ունենալ։ Կան։ Բայց ոչինչ չանելու պարագայում ոչ թե ռիսկերի, այլ հստակ բացասական ելք ենք ունենում։

Հետևաբար, հնարավոր բացասական ռիսկերը չեզոքացնելու պայման է հնարավորինս շատ առողջ ուժերի ներգրավումը պրոցեսներում, նրանց ամրացումը՝ քանակապես և որակապես։ Այս պահին, որպեսզի հնարավոր լինի պարալիզացնել Նիկոլին պահող ուժային համակարգը, անհրաժեշտ է մեծ թվով մարդկանց ներգրավումը, այդ թվում՝ տարբեր, գուցե մեզ համար անցանկալի ուժերից։ Սա ուղղակի անհրաժեշտություն է՝ տակտիկական և տեխնիկական առավելության հասնելու տեսանկյունից։ Իսկ ցանկալի արդյունքն ունենալու համար՝ անհրաժեշտ պայման է, որպեսզի միացողների մեջ առողջ հայկական ուժերը լինեն մեծամասնություն։ Հետևաբար, դեռևս տատանվող բոլոր ընկերներս այս հարցում, կարծում եմ, այլևս տատանվելու առիթ չպետք է ունենան։

Կարծում եմ, որ այս մասով մեր հնարավոր գործողությունները, մասնակցել-չմասնակցելու առումով, հստակ են՝ միանշանակ մասնակցել։

Իսկ հիմա մի քանի հարց՝ մտորելու համար։

1․ Ինչպե՞ս եք բացատրում, որ Բագրատ Սրբազանին փորձում են կապել հենց Ռոբերտ Քոչարյանի հետ, այն պարագայում, երբ շարժմանը մասնակցում են գործնականում ընդդիմության բոլոր թևերը։

2․ Ինչպե՞ս է ստացվում, որ Կանադայի երկքաղաքացիություն ունեցող Բագրատ Սրբազանին ներկայացնում են իբրև ռուսական ԿԳԲ-ի ագենտ։

Այս երկու հարցին թող փորձեն պատասխանել բոլոր սկեպտիկները։ Գուցե այս հարցերը ստիպեն նրանց, որ մի փոքր մտածեն և չընկնեն թուրքական քարոզչության տակ:

Այս մասով՝ թերևես այսքանը։

Իսկ այժմ հստակ է մեկ բան. Հայաստանը պետք է մաքրել և ազատել թուրքական գործակալական ցանցից և թուրքերի առաջ կզած, թուրքերի պահանջներն անվերապահորեն կատարող իշխանությունը զավթած հակահայ խունտայից։ Հայերի համար այս հարցում այլընտրանք պարզապես չկա։ Մնացած հարցերը՝ դրանից հետո։

Աստված օգնական Հայ ազգին:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ