Կարծում եմ՝ կարևոր է մի քանի բան հստակեցնել։
Պայքարի վերջնարդյունքը և նպատակը չի՛ կարող և չպե՛տք է լինի զուտ Նիկոլի հեռացումը կամ նրա անձի փոփոխությունը։
Սա գոյաբանական անտագոնիստների առճակատում է՝ Հայի և հակահայի, Հայաստանի և հակահայաստանի: Տեսակային, արժեհամակարգային, գաղափարական, գոյաբանական պատերազմ է։
Հետևաբար, պայքարի նպատակը նիկոլիզմի (լևոնիզմի) ջաղջախումը պետք է լինի։ Նիկոլիզմի իսպառ ոչնչացումը Հայաստանում, դրա արմատախիլ անելը:
Խոսքը ոչ թե զուտ անձի փոփոխությանն է վերաբերում, այլ ամբողջական, գաղափարական, արժեքային մակարդակում խոշոր և մասշտաբային մաքրմանը։
Էպոսի մեջ՝ Հայ Հերոսը, տեսնելով, որ Մըսրա պառավը կրակ է անում, հարցնում է՝ էդ ի՞նչ ես անում, պառավն ասում է՝ կրակ եմ անում, որ Մըսրա ծուխ չմարի։ Մհերը երկու կողմից մեկական բարդի է իջեցնում, պառավին կապում դրանցից, բաց թողնում և մեջտեղից ճղում-կիսում պառավին՝ թույլ չտալով, որ դանդաղ մխացնելով, նորից վերակենդանացնի մեր թշնամուն:
Սա կարևոր է, շատ կարևոր, որովհետև, եթե արժեհամակարգային հաղթանակ չունենանք, և պարազիտ բջիջները շարունակեն փակ, թաքուն մխալ՝ կա վտանգ, որ ինչ-որ ժամանակ հետո, նորից կունենանք նույն խնդիրը, նույն պատկերը։
Լևոնիզմն արմատապես չի ոչնչացվել 90-ականներին, և դրա հետևանքները մենք ստացել ենք նիկոլիզմի տեսքով, մենք զգում ենք, մենք ապրում ենք՝ Արցախի կորուստը, Հայի նվաստացումը իր իսկ երկրում՝ գլոբալիստ լիբեռաստների ձեռամբ, և Հայաստանին սպառնացող գոյաբանական վտանգը:
Հետևաբար, նիկոլիզմի դեմ տարվող ցանկացած շարժում իր հիմքում, իր էությամբ պետք է լինի նիկոլիզմի տրամաբանական հակապատկերը՝ զերծ կուռքերից, կռապաշտությունից, զերծ պոպուլիզմից, զերծ ստից և խաբեությունից, զերծ վախկոտությունից և հարմարվողականությունից, զերծ գրանտակերներից և գործակալական կեղտից, զերծ այլասերվածությունից, գռեհկաբանությունից, զերծ ամեն տեսակ հակահայկականից:
Ուստի, կարևոր եմ համարում ընդգծել, որ հաղթանակ ցանկացող և շարժմանը միացող ցանկացած ոք պետք է նախ և առաջ լինի այս գիտակցության կրողը, չունենա կուռքեր, չլինի կռապաշտ, լինի գործի մարդ, միանա գործին, այլ ոչ թե ստեղծի գործիք՝ ակնկալելով, որ այդ գործիքն իր փոխարեն պետք է իր խնդիրը լուծի, և վերջապես, իր գործողություններով պետք է ցույց տա, ապացուցի՛, որ արժեհամակարգային առումով ներդաշնակ է Հայի, Հայկականի, Հայության հետ: Լինի այդ արժեհամակարգի կրողն ու ապրեցնողը:
Հակառակ պարագային, անգամ եթե տասն անգամ էլ փոխենք Նիկոլին, հանենք կամ դատենք, բայց չվերացվի նիկոլիզմը, էլի ու էլի կծնվեն նորանոր նիկոլներ՝ իրենց հակահայ հետևանքներով:
Լևոնիզմը 30 տարի սերմեր է ցանել, ջրել, ծլեցրել դրանք, ներդրել բոլոր հնարավոր միջավայրերում և կառույցներում՝ ուժայիններից մինչև հոգեւոր, տնտեսականից մինչև կրթական, և մենք դրա հետևանքներին ենք բախվել, ստացել ենք դրա կատարելագործված ձևը՝ նիկոլիզմը, որովհետև ժամանակին արմատախիլ չէր արվել լևոնիզմը։ Այժմ պետք է արմատախիլ արվի նիկոլիզմը և լևոնիզմը, որպեսզի վաղը Հայը Ապրի Հայկական Հայաստանում և իր Սերունդներին ժառանգի Հայկական Հայաստան: Որպեսզի, Հայն, առհասարակ, ժառանգելու բան ունենա... Որպեսզի Հայը մնա:
Որովհետև, տեսակային, գոյաբանական անտագոնիստների հետ պայքարում՝ կամ դու ես հաղթում, և քո գոյաբանական թշնամին է ոչնչանում, կամ՝ քեզ են հաղթում:
Իսկ մենք իրավունք չունենք պարտվելու:
Հետևաբար, նիկոլիզմը պետք է կործանվի, որպեսզի ապրեն Հայը և Հայաստանը:
Զաքար Խոջաբաղյան