Երբ սեփական երկրի ճակատագրով չեն զբաղվում յուրայինները, ապա այդ գործն իրենց վրա են վերցնում օտարները:
Էս չարիքին կհաղթեն ու կկանգնեցնեն Հանրապետության վախճանը տարբեր ու բազմագույն քաղաքական հայացքներով ու տեսլականներով իրարից առանձնացող, սակայն մայրաքաղաքի ու հանրապետության հրապարակները միասնաբար ու համերաշխությամբ լցրած քաղաքացիները` միմյանց հետ մրցակցությունը թողնելով հետագա ընտրություններին:
Համերաշխությունն այսօր ամենաանհրաժեշտ ու սպասված քաղաքական ակտն է:
Վարազդատ Հարությունյան