Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Կլինի քաղաքական գրագետ կառավարում` կլինի ժողովրդական ցասում

Կլինի քաղաքական գրագետ կառավարում` կլինի ժողովրդական ցասում
24.04.2024 | 23:06

Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ բացառապես այն դեպքում, եթե բերվի քաղաքական դաշտ։

Մեզանում լայն տարածում գտած հակակուսակցական խոսույթը վկայում է մեր քաղաքական մշակույթի ու քաղաքական գիտակցության չափազանց ցածր մակարդակում գտնվելու մասին։

Այլ բան է, որ ֆրոնտմեն-կուսակցությունները խորքային վերաֆորմատավորման կարիք ունեն։

Արագ չվերաֆորմատավորվեն` ոչինչ չի ստացվի։ Լավագույն դեպքում, գործընթացը կսահմանափակվի տարբեր հասարակական նախաձեռնություններով։

Պետության ճգնաժամային կառավարումը քաղաքական կառավարում է։ Հետևաբար, այն պահանջում է քաղաքական լուծումներ` քաղաքական ինստիտուտների կողմից մշակվող ու ներդրվող։

Կլինի քաղաքական գրագետ կառավարում` կլինի ժողովրդական ցասում։ Ու երբեք` հակառակը։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 4570

Մեկնաբանություններ